Խոյի, Առյուծի և Աղեղնավորի ամենաճիշտ բնութագիրը, ի՞նչ ընդհանրություն ունեն նրանք


   



Կրակի նշանները՝ Խոյերը, Առյուծներն ու Աղեղնավորները նման են իրար, բայց նաև տարբեր են ու առանձնանում են բնավորության գծերով։

Խոյ




Խոյերը մշտապես պետք է շարժման մեջ լինեն, այլապես նրանց կրակը սկսում է մարել։ Խոյերը ցնկանում են փոխել մարդկանց կյանքը դեպի լավը: Նպատակասլաց են: Խոյերը չեն սիրում խորհուրդներ լսել, սիրում են ամեն ինչ ինքնուրույն անել: Խոյերը հիշաչար են, երբեք ձեռք չեն մեկնի թշնամուն։ Ամուսնական հարաբերություններում գնում են զիջումների, բայց հարկավոր չէ չարաշահել այդ հատկությունը։ Մի փորեք նրանց թելադրել ձեր կամքը, Խոյերն ատում են ճնշումը:

Առյուծ

Առյուծները օժտված են ղեկավարելու ձիրքով: Պատրաստ են պաշտպանել սեփական կարծիքը մինչև վերջ։ Առյուծների հետ դժվար է ընդհանուր հայտարարի գալ, որովհետև նրանք չեն ընդունում ուրիշի տեսակետը: Սեփական շահի համար հաճախ դրժում են խոստումները։ Սիրային հարաբերություններում հանգիստ են, համբերատար։ Առյուծները երբեք թույլ չեն տալիս իրենց վրա ճնշում գործադրել:

Աղեղնավոր

Աղեղնավորները ակտիվ են, խելացի են, իմաստուն, կարողանում են սթափ դատել, արագ արձագանքում են և տանել չեն կարողանում, երբ փոձում են իրենց վրա ճնշում գործադրել: Նպատակասլաց են: Երբեմն շուտ են բռնկվում, սկսում հարաբերություններ պարզել բղավոցներով ու վեճերով։Հարաբերություններում կարևորում են անկեղծությունը: