Իսկ դուք գիտե՞ք, որ եթե նուշը օգտագործելուց առաջ թրջեք, ապա այն կդառնա իսկական ԳԱՆՁ առողջության համար


   



Նուշը համարվում է Е վիտամինի, կալցիումի, մագնիումի, ցինկի և օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր: Նրանից որքան հնարավոր է շատ օգուտ ստանալու համար, անհրաժեշտ է այն նախապես թրջել ջրում ողջ գիշեր, այնուհետև ուտել:

Իսկ ինչու է անհրաժեշտ թրջել նուշը:

Նշի կեղևում պարունակվում են ֆերմենտի ինհիբատորներ, որոնք արգելակում են տարբեր հիվանդությունների զարգացումը, և հենց թրջելու շնորհիվ այդ ինհիբատորները սկսում են գործել:




Թրջած նուշը կանոնավորում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Նուշը պարունակում է նյութեր, որոնք շատ կարևոր են սրտին, մագնիումը կանխում է սրտի նոպայի առաջացումը, իսկ Е վիտամինը կանխում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացումը:

Եթե դուք հոգնածություն եք զգում և դեռ գործեր ունեք, որոնք պետք է ավարտին հասցնեք, մի քանի հատ թրջած նուշ կերեք, դրանք կապահովեն էներգիայով և կարագացնեն նյութափոխանակությունը:

Թրջած նուշը իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը:

Վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ նվազում է Е վիտամինի և կալցիումի պարունակության շնորհիվ:

Նուշը խթանում է ուղեղի աշխատանքը: Նշի մեջ պարունակվող ռիբոֆլավինը և Լ-կարնիտինը օգնում են ուղեղին ավելի լավ աշխատել: Թրջած նշի օգտագործումը կանխում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը:

Թրջած նուշը օգտակար է ոսկորներին, այն ամրապնդում է դրանք, կարող է հանել մկանների ցավը: