Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ո՛չ «Լուսավոր», ո՛չ «Բարգավաճ». Ես կորցնում եմ իմ …


   

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»:

Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ո՛չ «Լուսավոր», ո՛չ «Բարգավաճ», ո՛չ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին:

Բացատրություն եմ պահանջում, ընդ որում հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում:

Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը…»:




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ