Դուք անգամ չեք էլ պատկերացնի թե այս միրգը ինչ օգտակարություն ունի…


   

Արդեն բոլոր խանութներում վաճառվում է խուրմա, արդյո՞ք այն օգտակար է: Իհարկե:

Խուրման դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Այն օգտակար է նաև ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար, քանի որ շատ ցածր կալորիականություն ունի՝ 100գ ընդամենը 66 Կկալ: Չորացրած խուրման օգնում է բարձր ճնշման դեպքում: Բավական է օրական ուտել 2-3 հատ:

Այս օգտակար միրգն օգնում է նաև աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ: Փորլուծության դեպքում պետք է կտրել 6 հատ խուրմա և 3 բաժակ տաք ջուր լցնել: Թրմել 30 րոպե՝ կափարիչով ծածկած վիճակում: Օգտագործել սառած ջուրը՝ 2-4 ժամը մեկ, 1 բաժակ չափաբաժնով:

Առավոտյան կերած խուրման ձեզ ամբողջ օրվա էներգիա կտա: Սա նաև հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է օնկոլոգիայի, երիկամներում քարերի և թոքերի հիվանդությունների դեմ:

Խուրման ունի միզամուղ հատկություն: Այն երիտասարդացնում է օրգանիզմը, օգնում է նյարդային համակարգի խանգարումների դեպքում և դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Խուրման լավացում է ախորժակը և բարձրացնում տրամադրությունը:

Տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար նույնպես խուրման շատ օգտակար է:Սա հիանալի հակաօքսիդանտ միջոց է:

Եթե խուրման տտիպ է՝ խեղդող, ապա այն մի քանի ժամով ուղարկեք սառցարանը: Հալվելուց հետո կարող եք միրգը հանգիստ ուտել:Խուրման հարուստ է հետևյալ օգտակար տարրերով.

նատրիում
կալիում
մագնիում
կալցիում
երկաթ

Հենց այս պատճառով էլ այն օգտակար է սրտանոթային հիվանություններով տառապող մարդկանց համար:Անկասկած, խուրման օգտակար է: Սակայն պետք է հիշել նաև հակացուցումների մասին: Այդպես, օրինակ, թող այս մրգին զգուշությամբ վերաբերվեն շաքարային դիաբետ ունեցող մարդիկ: Մրգի մեջ քա մեծ քանակությամբ շաքար, իսկ ավելի կոնկրետ՝ ֆրուկտոզա և գլյուկոզա:




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ