Եվ սա երկու օրից պետք է եթերով հեռարձակվի՞․ Մխիթար Հայրապետյան (Տեսանյութ)


   



Եվ սա երկու օրից պետք է եթերով հեռարձակվի՞․ Մխիթար Հայրապետյան

«Սա՞ ինչ էր, և սա երկու օրից պետք է եթերով հեռարձակվի՞, այս որակի եթերի՞ են արժանի մեր քաղաքացիները։




Եվ թող որևէ մեկը չհիշատակի ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը։ Սիրելի՛ քաղաքացիներ, այն, ինչով կիսվում եմ ձեզ հետ, որևէ կապ չունի կարծիքի արտահայտման ազատության հետ, սա բոլորովին այլ բան է, որի բնորոշումը թողնում եմ ձեր դատին։

Սակայն մեկ բան հստակ է, ինչպես ԱԺ ամբիոնից արդեն հայտարարել եմ, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» հնացած օրենքում լրջագույն փոփոխություններն ու այս ոլորտում բարեփոխումներն այլընտրանք չունեն, և, այո՛, մենք ստանձնել ենք եթերը վարակազերծելու պատասխանատվությունը»։