Պուտինի դիմանկարը կախել են վերելակում և ստուգել բնակիչների արձագանքը (տեսանյութ)


   



Պրանկերները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ դիմանկարը կախել են ռուսաստանյան բնակավայրերից մեկի բարձրահարկի վերելակում՝ բնակիչների արձագանքը ստուգելու համար։




Դա ֆիքսելու համար տեղադրել են նաև տեսախցիկ։ Հայհոյանքներ, հայհոյախառն արտահայտություններ, դժգոհություններ ու ապշահարություն․ այսպիսին են կադրերում հայտնված բնակիչների արձագանքները՝ ուղղված Պուտինի նկարին։

Երիտասարդ աղջիկներից մեկն էլ ընկերուհուն կատակով խնդրել է իրեն նկարել Պուտինին խոնարհվելու դիրքով։