ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի պատասխանը Հրայր Թովմասյանին


   



Հունվարի 24-ի առավոտից «դրամատիկ» իրադարձություններ են Հրայր Թովմասյանի շուրջ:

ՀՔԾ-ն խուզարկության էր գնացել Սահմանադրակն Դատարանի նախագահի տուն: Մի քանի ժամ տևած գործընթացից հետո հայտնի է, որ չի հայտնաբերվել ոչինչ: Ինչ փնտրել ՀՔԾ-ն Թովմասյանի տանը՝ պարզ չէ, սակայն խուզարկությունն ըստ ամենայնի կապված է այն քրգործի հետ՝ նոտարական գրասենյակների գործունեության առումով, որի շրջանակում Հրայր Թովմասյանին ներկայացված է մեղադրանք:




ՍԴ նախագահի տանը ՀՔԾ գործողությունը մի կողմից տրամաբանական է հարուցված քրգործի պայմաններում, եթե կա քրգործ, ապա միանգամայն հնարավոր է որևէ մեղադրյալի տան խուզարկության անհրաժեշտություն, մյուս կողմից այն կարող է դիտարկվել նաև իշխանության պատասխանը Հրայր Թովմասյանին և Վենետիկի հանձնաժողովին: Համենայն դեպս հատկանշական և ուշագրավ է, որ ՍԴ նախագահի տան խուզարկությունը տեղի է ունենում օրերս Հրայր Թովմասյանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահի ու ներկայացուցիչների տեսակապի ֆոնին: Հրայր Թովմասյանն ու Վենետիկի հանձնաժողովը զրույց էին ունեցել մի քանի օր առաջ, բնականաբար քննարկելով նաև ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը:

Զրույցի բովանդակության մասին հայտնի չէ: Արդյո՞ք օրեր անց ՀՔԾ գործողությունը Հրայր Թովմասյանի դեմ հուշում է, որ այդ բովանդակությունը այդքան էլ դուր չի եկել Հայաստանի կառավարությանը: Միևնույն ժամանակ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է կառավարությունը իրազեկվել այդ բովանդակության մասին, եթե իհարկե դիտարկենք այդ վարկածը: Պետք է ենթադրել, որ Վենետիկի և ՍԴ նախագահի միջև տեսակապից հետո տեղի են ունեցել որոշակի զարգացումներ, հնարավոր է կապ Վենետիկի և Հայաստանի կառավարության միջև, կամ այլ դրսևորում, ինչն էլ ունեցել է կառավարության համար ոչ շահեկան բովանդակություն:

Միաժամանակ, հնարավոր է «իրազեկման» ակտը եղել է այն, որ օրերս ՍԴ դատավորների ութնյակը՝ բոյկոտող Վահե Գրիգորյանից բացի, միաձայն ընտրել է ՍԴ փոխնախագահ, ինչը չէր կատարվում մի քանի ամիս: Փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը: Դա տեղի է ունեցել Վենետիկի և Հրայր Թովմասյանի տեսակապից հետո, և առնվազն ժամանակագրական առումով հաջորդականությունը պարզ է: Հնարավո՞ր է, որ իշխանությունն այդ ընտրությունը դիտարկել է ՍԴ ներկայիս կազմի դիրքերն ամրացնելու քայլ, ինչին էլ հաջորդել է Հրայր Թովմասյանի տան խուզարկության քայլը:

Տեսանյութը՝ ստորև…