Խունկի օգտակար հատկությունները, որոնց մասին դեռ ոչ ոք չի լսել…


   

Խունկի բույրը բուժում է հոգու ցավը, մարդուն պարգևում հանգստության և պաշտպանված լինելու զգացում: Բացի այդ, խունկը կանխարգելում է օդում, ջրում և կարևորը՝ օրգանիզմում, միկրոբների բազմացումը: Իսկ ո՞րն է այս նյութի գաղտնիքը:

Խունկի օգտակար հատկությունները

Աստվածաշնչում նշված է խունկ պատրաստելու և կիրառելու եղանակը: Խունկը ստանում են Boswellia կոչվող շատ հազվադեպ ծառատեսակից:

Խունկը պարունակում է մասնիկներ, որոնք օժտված են ցավազրկող, սպազմը վերացնող և միզամուղ հատկություններով: Օնիխան, որը կա խունկի բաղադրության մեջ, դեռ վաղ ժամանկներից օգտագործվել է բժշկության մեջ:

Բացի այդ, իսկական խունկը իմունիտետը վերականգնող հզոր միջոց է:

Այդպես էլ ստացվում է, որ երբ նախկինում քահանաները եկեղեցում խունկ էին ծխում հիվանդների մոտ, ոչնչացնում էին վիրուսներն ու բակտերիաները: Մանր մասնիկները՝ թոքերի միջոցով ներթափանցելով օրգանիզմ, անհավանական բուժիչ ազդեցություն են ունենում:

Խունկի ծխի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք օգնում են հաղթահարել սթրեսը, նյարդային հյուծվածությունը, անքնությունը և տագնապի զգացումը:

Խունկի բույրն օգնում է լավացնել հիշողությունը: Միջնադարյան հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրում էր. «Խունկն իր տաք և չոր բնույթով լավացնում է խելքն ու բուժում մոռացկոտությունը»: Խունկը խորհուրդ էին տալիս նաև որպես կյանքը երկարացնող միջոց:




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ