Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց


   

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանավորումը վերացվեց:

Քիչ առաջ այս որոշումը հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվում չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ մեղադրող կողմը միջնորդել էր, որ կալանավորումը վերանայվի՝ առողջական խնդրների պատճառով, որոնք վտանգ են սպառնում նրա կյանքին:

Հիշեցնենք՝ ՀՀ դատախազությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով:

Նիստի ընթացքում Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված ի հայտ է եկել բարդացում, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:

Դատախազը միջնորդեց վերանայել Գրիգորյանի խափանման միջոցը՝ ընտրելով այնպիսի խափանման միջոց, որը կապահովվի Գրիգորյանի պատշաճ վարքագիծը ՀՀ-ի սահմաններում: Միջնորդությանը միացել էր պաշտպանական կողմը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երկու օր առաջ տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

The arrest of former MP Manvel Grigoryan has been abolished.

Shortly before this decision was announced by Judge Mnatsakan Martirosyan of the Court of General Jurisdiction of Yerevan.

 
The signature on non-departure is chosen as a precautionary measure against Manvel Grigoryan.

It should be noted that the prosecution had requested that the detention be reconsidered because of health problems that threatened his life.

It should be reminded that today the RA Prosecutor’s Office convened an extraordinary session on Manvel Grigoryan’s precautionary measure.

During the session Gagik Harutyunyan, the head of the Interdepartmental Committee, said that Manvel Grigoryan’s health condition had been complicated, which could have unforeseen consequences.

The prosecutor petitioned to review Grigoryan’s precautionary measure, choosing a precautionary measure that would ensure Grigoryan’s proper conduct within the RA. The defense joined the mediation.

It should be reminded that Manvel Grigoryan was transferred to Nairi Medical Center resuscitation department two days ago.




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ