Ոչ մի կանացի բան. 30–ամյա Կոնչիտա Վուրսթը ցնցել է երկրպագուներին իմիջի անսպասելի փոփոխությամբ


   

30-ամյա Կոնչիտա Վուրսթը սիրում է ցնցել հանրությանը և հաճախ է իր իմիջի հետ փորձարկումներ անում։ «Եվրատեսիլ–2014»-ի հաղթողը, որին այսօր նոր կերպարով ներկայացնում է Positive-ը, հասցրել է թե երկարամազ սևահեր լինել, թե կարճ կտրվածքով շիկահեր և նույնիսկ ճաղատ։

Թվում էր, թե այլևս ոչնչով չի կարող զարմացնել հայտնի «մորուքով կինը»։ Սակայն Կոնչիտան բավական անսպասելի և օրիգինալ տարբերակ է մտածել. վերադարձել է տղամարդու կերպարին։

Instagram-ում հրապարակված լուսանկարներում Թոմ Նոյվիրթը, նույն ինքը՝ Կոնչիտան, հանդես է եկել առանց կոսմետիկայի, «ալեհեր» մորուքով և մարզահագուստով։

Լուսանկարներով երգիչը հայտարարել է իր նոր տեսահոլովակի թողարկման մասին, որում, չնայած տղամարդու կերպարին, նա այնուամենայնիվ պահպանել է կանացի պլաստիկան և նազանիությունը։




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ