Համեղ ու յուրօրինակ «Ռահաթ» տորթի բաղադրատոմս, որն իր համային առանձնահատկություններով կգոհացնի բոլորին


   

Բաղադրիչներ` ձվի սպիտակուց — 6 հատ, շաքարավազ — 385 գ, գետնանուշ — 300 գ, օսլա (крахмал) — 3 ճ/գ, ջուր — 50 գ, խտացրած կաթ — 2 ճ/գ, կարագ — 150 գ, վանիլին, ջեմ խնձորի — 2-3 ճ/գ, կակաոյի փոշի — 1 թ/գ

Պատրաստման եղանակը` 1.Գետնանուշը բովում ենք տապակի մեջ կամ ջեռոցում, ապա հեռացնում ենք կեղևն ու բլենդերով մանրացնում: 2.Տորթը կազմված է 3 սպիտակուցային շերտից: Առաջին շերտի համար ձվի 2 սպիտակուցը հարում ենք՝ կամաց-կամաց ավելացնելով 100 գ շաքարավազը:

3.4 ճ/գ գետնանուշին ավելացնում ենք 1 ճ/գ օսլա, ապա լցնում ենք սպիտակուցային զանգվածն ու լավ խառնում ենք: 4.Յուղաթղթի վրա զգուշորեն լցնում ենք բեզեն ու եփում ենք 120-130 րոպե 160 աստիճան ջերմությամբ: Պետք է ստացվի ոչ շատ չոր շերտ: Նույն ձևով պատրաստում ենք մյուս երկու շերտերը:

5.Այժմ պատրաստում ենք սերուցքային կրեմը, որի համար 50 գ ջուրը եռացնում ենք, ավելացնում ենք 85 գ շաքարավազը: Եռալուց հետո ավելացնում ենք խտացրած կաթն ու 10 րոպե եփում թույլ կրակի վրա: Ապա հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի: 6.Հարում ենք փափկած կարագն ու գդալով կամաց-կամաց ավելացնում ենք սառած անուշահյութը և վանիլը:

7.Կրեմի 2/3 մասը դնում ենք մի կողմ, իսկ մնացած մասին ավելացնում ենք կակաո: 8.Տորթի ստորին շերտը պատում ենք սերուցքային կրեմով, երկրորդ շերտը՝ խնձորի պտղահյութով: 9.Տորթի վերին շերտը պատում ենք շոկոլադե կրեմով, կողքի հատվածները զարդարում ենք գետնանուշով:

Ահա և պատրաստ է մեր տորթը:




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ