Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենում՝ պարզեք ձերը


   

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճուղի Տոմոգրաֆիայի միջազգային կենտրոնը և Նովոսիբիրսկի պետական համալսարանը մշակել են մարդու մահվան ժամկետը ճշգրիտ որոշելու նոր մեթոդ, հաղորդում է “Российская газета”-ն:

Նոր մեթոդիկայի հեղինակներից մեկը՝ Եկատերինա Զելենցովան մեկնաբանում է. “Հաճախակի քրեագետների, դատական բժշկության փորձագետների առջև խնդիր է ծագում հնարավորինս ճշգրիտ որոշել մարդու մահվան պահը:

Առկա մեթոդները` մարմնի ջերմաստիճանի չափումը և այլն, միայն կարող են հարցին մոտավոր պատասխան տալ:

Մենք, գործընկերների հետ միասին մեր առջև խնդիր դրեցինք մշակել ավելի ճշգրիտ մեթոդ, որը կպատասխանի մասնագետների հարցերին: Մեթոդը հիմնված է, այսպես կոչված, կենսաբանական հեղուկների մեթաբոլոմնային պրոֆիլավորման վրա”:




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ