Քիմը Թաթա Սիմոնյանի երգի ներքո հայկական սուրճ է վայելում


   

Տեսանյութում համաշխարհային ճանաչում ունեցող հայուհին վայելում է հայկական սուրճ, որով կիսվել է իր հետևորդների հետ, տեսանյութի վերևում մեկնաբանելով՝ «Armenian Coffee»։

Բայց այս ամենն այնքան էլ զարմանալի չէ, որքան այն պահը, որ Քիմը սուրճը վայելում է հայկական երաժշտության ներքո, իսկ ավելի հստակ՝ Թաթա Սիմոնյանի «Սիրո ավետիս» երգի ներքո։

Այս ամենը չի վրիպել Թաթայի աչքից, ինչը հավանաբար շոյել է երգչի ինքնասիրությունը և նա էլ իր հերթին Քիմի հրապարակած տեսանյութը տեղադրել է իր էջում՝ տեսանյութին կից կատարելով հետևյալ գրառումը․

«Դե ասեք, Թաթայի ո՞ր երգն է լսում Քիմ Քարդաշյանը՝ հայկական սուրճ խմելիս»։

Տեսանյութը՝ ստորև․




Դե ասեք, Թաթայի ո՞ր երգն է լսում Քիմ Քարդաշյանը հայկական սուրճ խմելիս 😉

Опубликовано Tata Simonyan Суббота, 14 июля 2018 г.

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ