Քիմ Քարդաշյանի բաց նամակը Ռիտա Սարգսյանին պայթեցրել է ողջ համացանցը


   



Ամերիկյան պարբերականներում հրապարակվել է Քիմ Քարդաշյանի գրառումը հայաստանյան իրադարձությունների վերջին թեժ զարգացումների մասին:

Քիմը իր սոսկումն է արտահայտել Հայաստանում երեխաների վաճառքի առիթով: Նրա գրառումը հուզումնառատ է և հոգեցունց: Իր զարմանքն ու վրդովմունքը հայտնելով տիրող իրականության հետ կապված՝ Քարդաշյանը մասնավորապես չի կարողանում ըմբռնել, որ նմանատիպ հրեշավոր արաքը հովանավորվել է ժամանակի առաջին տիկնոջ կողմից:




Քարդաշյանն առաջարկում է հայկական կառավարությանը նույն հոդվածով դատապարտել նաև Ռիտա Սարգսյանին՝ նրանից խլելով իր զարդերը, քանզի պատճառաբանում է, որ հենց այդ զարդերի պատճառով է ընչաքաղց տիկինը նման ահասարսուռ քայլի դիմել:

Քարդաշյանը իր գրառման մեջ հիշատակել է ներկայիս կառավարության պարագլխի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի արաքը: Աննան վերջերս իր զարդերից մեկը նվիրել էր քաղցկեղով հիվանդ երեխաներից մեկին՝ նրան օգնելու համար:

Գրառման վերջում Քիմը հիշեցրել է Հայաստան կատարելիք իր մոտալուտ այցի մասին՝ հիշատակելով նաև իր նախկինում կատարած այցերի մասին՝ շեշտելով առկա էական փոփոխությունները::