VIDEO-Մուտքը ամուր նյարդեր ունեցողների համար. Այս աղջիկը ծնվել է մորուքով և երբեք չի սափրել այն՝ մինչ իր կյանքի սիրուն հանդիպելը. տեսեք, թե ինչ տեսք ունի նա սափրվելուց հետո


   

Եթե Հայաստանում նախկինում մորուքը հոգեւորականի կամ ֆիդեիստի այցեքարտն էր, ապա այսօր այն հարգի է եւ նորաձեւ: Սակայն մորուք աճեցնելը գործի կեսն է, այն հատուկ խնամք է պահանջում: Հայ մորուքավորների շրջանում որքանո՞վ է տարածված գրումինգի մշակույթը. հարցի շուրջ NEWS.am Style-ը զրուցել է բարբեր Միքայել Տրանտիկի հետ:

Մորուքն ամեն ինչի հիմքն է

Կարծեմ՝ այսպիսի ասացվածք կա. կնոջն ադամանդներն են զարդարում: Իսկ, ահա, տղամարդուն տղամարդ է դարձնում նրա մորուքը: Եթե մտաբերենք մեր նախնիներին, ապա նրանք պահել են կարճ կամ երկար մորուք, որը ուժեղ սեռի պարտադիր ատրիբուտն էր: Հիմա դեմքի բուսականությունը կարգավիճակի, ոճի, կենսակերպի ցուցանիշն է, ի վերջո, նորաձեւություն է:

Դրանից բացի, շատերը նախընտրում են մորուք պահել այն պատճառով, որ ավելի առնական, տարիքից մեծ տեսք ունենան, եւ որ աղջիկներին դուր գան: Երեւանում մորուքը շատ տարածված դարձավ Սերժ Թանկյանի, Քանյե Ուեսթի, Տիմատիի այցելություններից հետո: Անմորուս տղամարդիկ, հավանաբար, նույնպես դրա մասին երազում են: Պարզապես ինչ-որ մեկին թույլ չի տալիս մասնագիտության առանձնահատկությունը, դրես կոդը: Իսկ ընդհանրապես տղամարդուն մորուքը զարդարում է:

Մորուքի խնամքի մշակույթը

Ինչպես գլխի մազերը, մորուքը հատուկ խնամքի կարիք ունի, այն պետք է կարճացնել, հավասարեցնել, շտկել: Տղամարդիկ բարբերշոփ են հաճախում ոչ միայն սափրվելու, այլ նաեւ մորուքին ձեւ տալու համար, նրանց համար կարեւոր է նաեւ ինքնին խնամքի պրոցեսը:

Նրանց դուր է գալիս իրենց հարդարված, ոճային զգալ, սափրվելուց հետո ոչ թե գրգռված, այլ նուրբ մաշկ ունենալ, ոչ թե այծի, այլ նորաձեւ մորուքով ներկայանալ: Այսօր հայ տղամարդը եւս ցանկանում է խնամված լինել, եւ այս մշակույթն օրեցօր ավելի է տարածվում: Հիմնականում ստեղծագործող մարդիկ, մշակույթի գործիչներն են մորուք պահում: Բնականաբար, նրանք հասկանում են մորուքի ձեւավորմանը մասնագիտական մոտեցման անհրաժեշտությունը: Իսկ մյուսները դանդաղորեն հասնում են դրան:

Արդիական մորուքը՝ հայ մաչոների շրջանում

Իրականում բոլորի ցանկություններն ու ոճը տարբեր են, եւ ես չեմ կարող ճշգրիտ վիճակագրություն ներկայացնել: Սակայն հայ տղամարդիկ հիմնականում նախապատվություն են տալիս մորուքի ավելի «խստաոճ» ձեւերին: Շատ տարածված է մորուքի միջին երկարությունը, այսպես կոչված՝ «փայտահատի ոճը», նաեւ «եռօրյա» ցցված մազերը: Երկար մորուքը խնամելն անչափ դժվար է, ուստի այն առանձնապես չեն ողջունում: Սակայն այդպիսի համարձակներ, այնուամենայնիվ, կան:




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ