Երևանցիները արդեն կարող են հանգիստ ապրել․ Հրաշալի լուր․ Հայկ Մարությանի նոր ցնցող որոշումը․


   

armtimes.com-ը գրում է․

Երեւան քաղաքում կդադարեցվի զվարճանքի եւ ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը․․․

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սեպտեմբերի 26-ից սկսած այլեւս չի թույլատրվելու մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում սնկի պես աճող օբյեկտների գործունեությունը,

որոնք տասնամյակներ շարունակ իսկական գլխացավանք էին դարձել բնակիչների համար

Դիսկոտեկներ, կարաոկեներ, հեստապարային ակումբներ, շոգեբաղնիքներ՝ հիմնականում սրանք են այն օբյեկտները որոնք ընդգրկված են սահմանափակումների ցանկում․․․

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանի խոսքով՝

վաղուց էր առաջացել սահմանափակման ենթակա օբյեկտների մասին դրույթն ընդունելու անհրաժեշտությունը,

որին կարգավորում է տրվել 2018 թվականի սեպտեմբերին ՀՀ ազգային ժողովի կողմից «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով․․․

«Ինքներս ենք պարզել, որ տվյալ օբյեկտների տնտեսվարողներն աշխատում են օրենքի կոպիտ խախտումներով․․․

Շատ հաճախ նրանք աշխատում են որպես ֆիզիկական անձ՝ չունենալով պետական գրանցում, հարկային օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով»,-նշում է նա․․․

Բազմաբնակարան շենքերի տակ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերում, բժշկական հաստատություններում, կրթական եւ պատմամշակութային հաստատություններում գտնվող զվարճանքի օբյեկտները օրենքի ուժով դուրս են գալիս շինությունների տարածքներից․․․

Օրենքի խստացմանը զուգահեռ տնտեսվարողներին առաջարկվելու է տվյալ վայրերում փոխել գործունեության տեսակը, որը չի խաթարի համակեցության կանոններն ու չի հակասի օրենքին․․․

Հաշվի առելով տնտեսվարողների շահերը, որպեսզի վերջիններս չզրկվեն գործունեություն ծավալելու իրենց իրավունքից, նրանց նաեւ հնարավորություն կտրվի այդ գործունեությունը ծավալել որոշակի հեռավորության վրա․․․

Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունն ավագանու քննարկմանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկվում է օբյեկտները տեղավորել իրենց գտնված վայրից 100 մետր հեռավորության վրա․․․

Կեսգիշերն անց նման հաստատությունների գործունեությունն իրավախախտման բազմաթիվ դեպքերի պատճառ է դառնում: ՀՀ ոստիկանության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրվել է 563 իրավախախտման դեպք․․․

Որոշ օբյեկտներ արդեն իսկ դադարեցրել են իրենց գործունեությունը: Արդեն մի քանի օր է՝ ինչ փակվել է մասնավորապես Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկայի» դիմաց գործող ժամանցի կենտրոններից մեկը․․․




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ