Զարմանքից աչքերներդ բաց կմնա, երբ իմանաք, թե ի՞նչ է համտեսել Սինգապուրի պատվիրակությունը եւ ինչքա՞ն հաշիվ են փակել. պատվերը գերազանցել է նախապես փոխանցած գումարը


   

Ինչպես հայտնի է, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև Սինգապուրի մոտ 25 հոգանոց պատվիրակությունը՝ վարչապետ Լի Սյեն Լունիի գլխավորությամբ։

Պատվիրակության անդամները երեկ ճաշել են «Լավաշ» ռեստորանում։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ պատվիրակության անդամները ռեստորանում պատվիրել են մենյուում տեղ գտած գրեթե ամեն ինչ՝ թփով տոլմա, գաթա, հորթի մատեր, ղափամա, հավի խորոված, ձուկ, խորոված սունկ և այլն, իսկ ռեստորանի հաշիվը

փակել են 2 փուլով՝ նախնական փոխանցում են արել 150 հազար դրամ, սակայն պատվերը գերազանցել է նշված գումարը և մնացած 30 հազար դրամը պայմանավորվել են փոխանցել երեկոյան։

Մեզ հետ զրույցում ռեստորանի տնօրեն Վանիկ Գաբրիելյանը նշեց, որ պատվիրակության անդամներին դուր է եկել հայկական խոհանոցը. «Տարբեր բաներ փորձեցին, կարծում եմ մեր խոհանոցը իրենց դուր եկավ, առիթ չեղավ, որ անձամբ իրենցից կարծիք լսենք խոհանոցի վերաբերյալ»։

Հարցին՝ ռեստորանում հաշիվը ինչպե՞ս են փակել՝ գումարի մի մասը նախապե՞ս են փոխանցել, մյուս մասը՝ հետո՞՝ Գաբրիելյանը

պատասխանեց. «Ոչ, ընդհանուր գումարը երեկոյան իր աշխատակիցները բերեցին, մեզ նախապես տեղեկացրել էին, չեմ հիշում կոնկրետ գումարը ինչքան էր, բայց նախապես պայմանավորվածություն է եղել գումարը փոխանցելու համար»։




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ