Ադրբեջանական ցինիզմի հերթական դրևսորումը. ադրբեջանցի փոքրիկ աղջնակը լալիս է Ղարաբաղի համար


   

Ադրբեջանը չի համակերպվում այն փաստի հետ, որ հայկական բնակավայր է եղել, կա ու լինելու է: Հետևողականորեն սկսեցին զարգացնել հանրությանը ապատեղեկացնելու անհեթեթ մի սկզբունք: Պետական մակարդակով քարոզչություն է իրականացվում, որի նպատակը հանրային լայն զանգվածներին կեղծ տեղեկություններով սնելն է, թե իբր հայերը խլել են Ադրբեջանից իրենց տարածքը՝ Ղարաբաղը:

Այս քարոզչությունը տարածվում է ոչ միայն իրենց երկրի ներսում, այլ նաև երկրի սահմաններից դուրս:

Եթե միջազգային հարթակներում նրանց քարոզչական մեթոդներին ծանոթ դիվանագետ այրերը չեն տրվում խաբվելու գայթակղությանը, ապա իրենց երկրի ներսում վիճակը բոլորովին այլ է:

Այստեղ հավատում են, որ Ղարաբաղը իրենցն է և մի օր «արդարությունը վերականգնվելու է»: Փոքրիկներին մանկապարտեզիներից, դպրոցներից սնում են պատմական խեղաթյուրված գիտելիքներով ու փաստերով՝ առանց մտահոգվելու ապագայում նրանց ունեցած պաշարի բացասական հետևանքների մասին: Իսկ դրանք անխուսափելիորեն ծառանալու են նրանց առջև:

Ներքոբերյալ հոլովակում ադրբեջանցի փոքրիկ աղջնակը աղիողորմ ձայնով ողբում է Ղարաբաղի համար՝ արտասանելով ռուսալեզու բանաստեղծություն: Նա սրտաճմլիկ պատմում է վրա հասած գիշերվա և իրենց կրած կորուստների մասին, դիմում Շուշիին:




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ