ՇՏԱՊ, քիչ առաջ աննախադեպ երևույթ, տեղեկացանք, որ Երևանում անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովին…..


   

Սինգապուրի հետ բացառիկ համաձայնագրի ստորագրումը, Իրանի համար պատմական իրադարձությունը, Արևմուտքի համար ցավոտ արձագանքը Սերբիայի կողմից իր արևելյան գործընկերների հետ կնքված պայմանագրերի առկայությանը. այս ամենը ներկայացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, որը մեծ նորություններ է խոստանում: Երևանի գագաթնաժողովին ուշադրությունը սևեռված է ևս մեկ

պատճառովԵԱՏՄ-ն շուտով կդառնա հինգ տարեկան, այս մասին գրում է РИА Новости-ն: Երևանում առանձնակի հետաքրքրությամբ սպասում են Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նախագահի նախորդ այցը Երևան տեղի է ունեցել գրեթե երեք տարի առաջ 2016 թվականին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:

 

«Եվ քանի որ Հայաստանում տեղի ունեցավ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում փոխվեցին երկրի իշխանությունները, առաջնորդների բոլոր երկկողմ հանդիպումները կայացել են կամ Մոսկվայում կամ՝ այլ պետություններում: Հետևաբար, քաղաքական էլիտան և սովորական քաղաքացիները սպասում են Պուտինի գալիք այցին, որի համար Ռուսաստանի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է:

Չնայած նրան, որ այս ուղևորությունը հիմնականում կապված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի հետ, Պուտինը երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի հետ»,- նշում է լրատվամիջոցը:

Հատկանշական է, որ ըստ The Washington Post պարբերականի հրապարակման՝ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին պետք է ժամաներ Երևան, սակայն, նա հրաժարվել է՝ իմանալով, որ Պուտինի հետ գտնվելու է նույն վայրում: Սակայն, ինչպես նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ռուսական կողմը «ոչինչ չգիտի Ջուլիանիի մասնակցությամբ կամ նրա մասնակցությունը չեղյալ հայտարարելու մասին»: Ամեն դեպքում՝ ՌԴ նախագահի խոսնակը հավելեց, որ չկայացած այցը չի ազդի գագաթնաժողովի ընթացքի վրա:

Հոբելյանական գագաթնաժողովի օրակարգում կան ավանդական դարձած հարցեր, որոնք վերաբերում են փոխադարձ առևտրային խոչընդոտներին: Նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտ հայտարարեց, որ այս ուղղությամբ աշխատանքը «դանդաղ արգելափակում են»: Անդամ պետությունների ղեկավարները նաև պետք է հաստատեն Համատեղ ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, ԵԱՏՄ 2020 թվականի բյուջեն և տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում օրենքների համապատասխանեցումը:

Երևանում կարևոր հյուր է Սինգապուրի վարչապետը: Նա ժամանել է Երևան հանդիպումից երեք օր առաջ, սա իր առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Բացի հայ գործընկերոջ հետ հանդիպումից, Լի Սյեն Լունը ներկա կլինի ԵԱՏՄ-ի հետ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը:«Սա նպաստում է ավելի ամուր կա

պերի, ինչպես նաև առևտրի և ներդրումային կապերի հաստատմանը Սինգապուրի և ԵՏՄ-ի միջև»,- հաղորդում է Սինգապուրի վարչապետի գրասենյակը: Համաձայնագիրը ներառում է յոթ պայմանագիր, ինչը եզակի է դարձնում դրա ստորագրումը:
Լի Սյեն Լունի այցը պատասխան այց է, քանի որ հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Սինգապուր: Այնուհետև կողմերը ստորագրեցին հինգ համաձայնագիր՝ զբոսաշրջության, հարկերի, մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության, ինչպես նաև վերապատրաստման ոլորտում համագործակցության մասին:




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ