Հայրը որդուն տվեց մեխով լի պարկն ու ասաց՝ երբ կզայրանաս, մի մեխ խփիր գերանին… հզոր առակ այն մասին, որ որքան էլ ներողություն խնդրես, միևնույնն է արարքիդ սպին չի անցնում


   

Կար չկար մի իմաստուն մարդ կար: Նա մի որդի ուներ, որը շատ շուտ բռնկվող ու անզուսպ տղա էր: Մի օր նրա հայրը կանչում է որդուն և տալիս է մի պարկ լցված մեխերով և ասում.

— Ամեն անգամ , երբ չկարողանա իր բարկությունը զսպել, մեխ խփի գերանի վրա:
Առաջին օրերին գերանի վրա շատ մեխեր հայտնվեցին: Հաջորդ շաբաթ նա սովորեց ավելի զուսպ լինել, և մեխերի թիվը կրճատվեց: Երիտասարդը հասկացավ, որ ավելի հեշտ է զսպել իրեն, քան մեխ խփել: Ու մի օր էլ նա զգաց, որ լիովին տիրապետում է իրեն և մեխ չխփեց գերանին: Նա ուրախծացած եկավ հոր մոտ և պատմեց, որ ձեռք է բերել ինքնատիրապետում:

Այս անգամ հայրը նրան ասաց, որ ամեն անգամ, երբ կարողանա զսպել իրեն և չբարկանա, թող մի մեխ հանի: Ժամանակն անցնում էր…Եվ ահա եկավ այն օրը , երբ գերանին ոչ մի մեխ այլևս չկար: Նա եկավ հոր մոտ և պատմեց նրան այդ մասին:
Հայրը նրան տարավ գերանի մոտ և ասաց.

«Դու շատ լավ կարողացար կատարել առաջադրանքը: Բայց տեսնում ես, որքան շատ հետքեր են մնացել գերանի վրա: Այն երբեք առաջվա նման չի լինի: Երբ մարդուն վիրավորում ես բարկացած ժամանակ ահա այսպիսի սպիեր ես առաջացնում նրա ներսում: Եվ հետո ինչքան էլ ուզում ես ներողություն խնդրի…միևնույնն է…սպին մնում է:»

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ