Ինչ անել, եթե խրված եք վարկերի մեջ․ օգտակար խորհուրդներ՝ պարտքերից դուրս գալու համար





Այսօր շատ քիչ են մարդիկ, ովքեր ընդհանրապես չունեն վարկեր կամ պարտքեր։ Շատերը՝ մարելով մի վարկը, վերցնում են նորը, և այդպես շարունակ։ Թվում է, թե դա երբեք չի վերջանա։

Կքննարկենք մի քանի տարբերակ, որոնք կարող են ձեզ օգնել, եթե հայտնվել եք դժվար կացության մեջ։



Առաջին հերթին գրի առեք, թե որքան և ում եք պարտք, և երբ պիտի վերադարձնեք գումարը։ 

Ցանկալի է գրաֆիկ կազմել։



Կանոն երկրորդ, աշխատավարձի առաջին օրը փորձեք կատարել բոլոր վճարումները, որպիսի ուշացումներ չունենաք։

Երրորդը․ հրաժարվեք այդ պահին ոչ առաջնահերթային գնումներ կատարելուց։ Եթե հիմա կարող եք առանց տվյալ իրի, ապա ավելի լավ է մի գնեք այն։ Հավատացեք, դեռ կհասցնեք։

Չորրորդը, գնեք միայն անհրաժեշտ սննդամթերք։ Խանութ գնալուց առաջ ցուցակ կազմեք, այդպես դժվար թե ավելորդ մթերք գնեք։ ՈՒշադրություն մի դարձրեք զեղչերին և ակցիաներին։

Հինգերորդը․ վարկերի ամսական վճարումները կատարելուց հետո գումարը բաշխեք մինչ հաջորդ աշխատավարձը մնացած օրերի։

Խանութ գնալիս նախատեսվածից ավել գումար մի վերցրեք․ դա նույնպես կօգնի խնայել և ավելորդ գնումներ չկատարել։



Յոթերորդ կանոն․ եթե ամսվա վերջում ձեզ մոտ մնացել է թեկուզ 10 000 դրամ, ապա ավելի լավ է այն վճարել վարկի համար՝ նվազեցնելով մայր գումարը։

Փորձեք գումար հավաքել՝ մի կողմ դնելով մետաղադրամները։ Դա կարող եք անել սովորական բանկայի մեջ։



Եվ վերջինը․ երբեք մի վերցրեք նոր վարկ՝ հինը մարելու համար, այլապես ձեր վարկերը երբեք չեն վերջանա։ Նոր վարկը՝ ելք չէ։

https://havesovinfo.ru




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ