Երկերեսանի կին․․․սկեսուրիս հետ անթերի հարաբերություններ ունեի․․․մինչ այդ խոսակցությունը լսելը





Սկեսուրիս հետ միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, նույնիսկ ընկերուհիներս էին նախանձում  ինձ, քանի որ նրանք բոլորը դժգոհ էին իրենց սկեսուրներից։ Մեկի ամուսնու մայրը խառնվում էր իրենց կյանքին, մյուսինը առավոտից երեկո քննադատում էր հարսին․․․օրինակները շատ են, և այդ ամենը տեսնելով՝ ավելի ու ավելի շատ էի սիրում և գնահատում սկեսուրիս։ Մինչ մի տհաճ խոսակցություն լսելը․․․



Ապրում ենք առանձին, ունենք երկու երեխա։ Ամեն շաբաթ՝ կիրակի օրը, մենք սկեսուրիս տուն ենք գնում։ Այդպես էլ եղավ անցյալ շաբաթ։ Եկանք, նստեցինք, զրուցեցինք։ Երբ տուն գնալիս նստեցինք մեքենան, հայտնաբերեցի, որ մոռացել եմ սկեսուրիս պատրաստած կարկանդակներով տոպրակը։ Նա հատուկ մեզ համար ամեն կիրակի կարկանդակ է թխում, որ թոռները խանութից գնածը չուտեն։ Ամուսինս չէր ուզում վերադառնալ դրա համար, բայց ես պնդեցի, որ սպասեն, թե չէ սկեսուրս կարող է նեղանալ՝ կարծելով, որ մտադրված չեմ վերցրել։

Ամուսինս երեխաների հետ մնացին մեքենայի մեջ, ես էլ արագ վազեցի։ Սկեսուրս չորրորդ հարկում է ապրում, վերելակ չկա։ Արդեն հասա երկրորդ հարկ, լսեցի սկեսուրիս և հարևանուհու ձայնը։ Հանկարծ հասկացա, որ իմ մասին են խոսում։ Կամաց բարձրացա մինչև երրորդ հարկ․



Արմենիս բախտը չի բերել կնոջ հարցում։ Ստիպված դիմանում եմ հանուն որդուս, դե արդեն երկու երեխա ունեն, ինչ արած։

Ես այլևս չէի ուզում լսեի, իջա մի հարկ և արդեն այնպես բարձրացա, որ նա ինձ տեսնի։

Ին՞չ է եղել, աղջիկս,-ասաց սկեսուրս։



Տոպրակն եմ մոռացել,-պատասխանեցի։

Սպասիր, հիմա կբերեմ,-ասաց նա և հարևանուհուն հայացք գցեց՝ կարծես հասկացնելով, տես, ուտելիքի համար չի ծուլացել վերադառնալ։



Ինձ համար այնքան տհաճ էր, հարյուր անգամ զղջացի, որ եկա և վերցրեցի տոպրակը։

Սկզբում ոչինչ չէի ուզում ասել ամուսնուս, բայց մեքենայի մեջ չդիմացա և սկսեցի արտասվել։ Ամուսինս ասաց, որ պետք է ձևացնել, իբր ոչինչ չի եղել։ Բայց ինչպե՞ս մոռանամ այն, ինչ ասել են իմ հասցեին։ Հիմա ես եմ նախանձում այն ընկերուհուս, ում սկեսուրն ամեն ինչ ասում է դեմքին։




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ