Սիրելի աշխարհասփյուռ հայեր, սիրելի հայրենակիցներ՝ ԽՆԴՐՈՒՄ և ԿՈՉ եմ անում, չհիասթափվեք․․․ չկորցնեք հույսը, հավատը և սերը․․․ չհավատաք չարակամներին, պառակտողներին, սադրիչներին և վաճառվածներին





Սիրելի աշխարհասփյուռ հայեր, սիրելի հայրենակիցներ, ազգականներ, բարեկամներ, եղբայրներ և քույրեր․
Ուղիղ մեկ տարի առաջ մեր բոլորիս հայրենիքում՝ Մայր Հայաստանում կատարվեցի մի բան, որին սպասում էր մեզանից յուրաքանչյուրը։

Չկա աշխարհի որևէ կետում բնակվող գեթ մեկ հայ, ով դժգոհ չլիներ իր հայրենիքում իշխող ռեժիմից, համատարած անարդարությունից և անպատժելիության մթնոլորտից։
Առանց բացառության բոլորս բողոքում էինք համատարած աղքատությունից և գործազրկությունից․․․
ցածր աշխատավարձերից, չդադարող թանկացումներից, օրեցօր աճող արտագաղթից և այլ, այլն։
Բողոքելու շա՜տ բան կար, և, իհարկե, արդարացի, քանի որ մենք՝ հայերս, աշխատասեր, պատվով, նամուսով և Աստվածասեր ազգ ենք եղել միշտ։



Իսկ այն, ինչ կատարվում էր մեր բոլորիս հայրենիքում վերջին տասնամյակների ընթացքում, մեկ բառով ասած՝ անԱստվածային էր։
Ինչև սիրելի հայեր, նախորդ տարի՝ 2018 թվականի մայիսին Հայաստանում տեղի ունեցավ հիրավի աննախադեպ, կարելիա ասել նաև՝ անսպասելի մի բան․․․
Թավշյա ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ հեղափոխությունԱյո՜, հենց ժողովրդական, քանի որ այդ հեղափոխության հեղինակը և տերը մեկն էր՝ հայ ժողովուրդը։

Մի պահ վերհիշենք այդ օրերը և չմոռանանք, թե ինչպես ամբողջ հայ ազգը ամբողջ աշխարհում ցնծու՜մ․․․
բոլորիս դեմքերին ուրախության, հավատի, հույսի և սիրո ժպիտներ էին հայտնվել․․․
Վերջապես կատարվեց այն, ինչ հոգու խորքում փարատում և երազում էր ամեն մի հայ՝ անկախ տարիքից, սեռից, բնակության վայրից, մասնագիտությունից և կարգավիճակից։
ԵՎ ահա, անցել է ուղիղ մեկ տարի․․․ կրքերը հետզհետե հանդարտվեցին, բոլորս սթափվեցինք, իսկ ուրախությունն ու ոգևորությունը, ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, նվազեց։
Պատճառները քիչ չեն․ որոշ բաներ կատարվեցին այնպես, ինչպես չէինք նախատեսում։ Որոշ մարդիկ հայտնվեցին այնտեղ, որտեղ չպետք է հայտնվեին։



Այս ամենի մասին բազմիցս խոսվել է։ Եկեք չանդրադառնանք դրան։
Միայն նշենք, որ իսկապես խնդիրներ կան և դեռ լինելու են, որքան էլ ցավալի է դա ընդունելը։ Դե բոլորս էլ հասուն և խելամիտ մարդիկ ենք։ Գրքեր ենք կարդացել, պատմություն ենք ուսումնասիրել և գիտենք, որ հեղափոխություններն իրենց հետևից բերում են որոշակի ցնցումներ։
Այդուամենայնիվ, մեր կարևորագույն խնդիրն այդ ամենը չէ, այլ այն, որ մենք՝ հայերս, հեղափոխության օրերին հիրավի քույրեր և եղբայրներ դարձած, իսկապես մեկ բռունցք դարձած, անասելի միասնական և համերաշխ հայերս, հանկարծ դադարեցինք այդպիսին լինել (իհարկե ոչ բոլորը բարեբախտաբար)։

Որտե՞ղ է խնդիրը, ինչու՞ այդպես եղավ, ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր։
Մեղավոր են անշուշտ այն մարդիկ, որոնց ձեռք չի տալիս հայ ազգի միասնությունը և Նիկոլ Փաշինյանի կողքին լինելը։
Շատերն իրենց մեղքի բաժինն ունեն, դա անհերքելի է։
Սակայն, եկեք համաձայնենք, որ ամենամեծ մեղքի բաժինը հենց մերն է, հենց մեր մեջ է, սիրելի հայեր։ (Ներեք, գուցե մի փոքր կոշտ ստացվեց)։
Մեղավոր ենք, քանի որ լսում ենք, թե ինչ են հառաչում չարախոսները։ Նայում և տեսնում ենք, թե ինչպես են պայքարում մեզ պառակտելու համար և,ամենակարևորը, թե ինչպես են, առանց ջանք և փող խնայելու, փորձում ժողովրդի լեզվով ասած՝ մեր աչքից գցել Նիկոլին և թիմակիցներին։



Ցավով ենք արձանագրում, բայց փաստ է, որ որոշ մարդիկ սկսել են քիչ հավատալ կամ չհավատալ վարչապետին։
Հենց սա է չարակամների նպատակը։ Սրանով են նրանք փորձում հասնել արդյունքի։
Հիմա բոլորս մեր հերթին կասենք՝ Չեն կարող, Չի ստացվի․․․ բայց․․․ եթե այսպես շարունակվի, եթե մենք շարունակենք թույլ տալ, որ չարակամներն արդուկեն մեր գլուխները և շարունակենք թերություններ փնտրել ու գտնել վարչապետի արարքներում․․․
Եթե քիչ-քիչ, բայց սկսենք ասել, որ էյ այն մեկը կարխես, թե ճիշտ ասաց․․․ կամ այն մեկը ճիշտ հակադարձեց վարչապետին․․․ կարճ ասած՝ եթե մենք նորից խելքներս գլուխներս չհավաքենք, կրկին չհամախմբվենք, կրկին մեկ բռունցք չդառնանք, գուցե կորցնենք այն, ինչ ձեռք բերեցինք երկար, շատ երկար պայքարի արդյունքում։

Սիրելիներս, աշխարհի որ ծայրում ապրելուց լինեք, հիշե՛ք, մենք ուժեղ ենք միայն միասին։
Հասկանալի է, որ հայրենիքից հեռու եք, որ շատ բաներ սխալ են փոխանցում ձեզ, որ չափազանցնում են և այլն․․․
ԽՆԴՐՈՒՄ և ԿՈՉ եմ անում, չհիասթափվեք․․․ չկորցնեք հույսը, հավատը և սերը․․․ չհավատաք չարակամներին, պառակտողներին, սադրիչներին և վաճառվածներին։



Այո, հեղափոխությունը դեռ չի ավարտվել։ Դեռ շատ տականքներ կան, որոնք ամեն կերպ փորձում են անել իրենց սև գործը։ Դեռ չղջիկներ կան, որոնք գիշերը ելնում են որսի և խմում մեր արյունը։
Մինչև նրանք բոլորը՜ չվերանան, չմաքրվեն մեր սուրբ հողից, մենք չենք կարող ունենալ մեր երազանքների հայրենիքը։
Համբերատար եղեք, սիրելի հայեր։ Ամեն հնարավոր ձևորով աջակցեք մեր բոլորիս հայրենիքում ապրող քույրերին և եղբայրներին․․․ չթուլանաք, չկորցնեք զգոնությունը․․․

Միասնական լինենք, համերաշխ և հավատով լեցուն, որ անպայման գալու է այն երանելի օրը, երբ մեր հրաշք հայրենիքը աղքատներ և գործազուրկներ չեն լինի, արտոնյալներ և անպատիժներ չեն լինի։
Կլինեն արդարություն, ազնվություն, բարություն, սեր և երկար սպասված՝ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Կեցցենք մենք և մեր երեխաները, կեցցեն Արցախը և Հայաստանը, կեցցե հայ ազգը
Աստված բոլորիս հետ




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ