Լավ լուր՝ քաղաքացիների համար․ 10․000 դրամը այլևս չեք վճարի





Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթիկ Ռևազյանը Ազգային ժողովում ներկայացնում է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարել, որով նախատեսվում է «օդի տուրքից» ազատել այն ավիաընկերություններին, որոնք նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային և ձմեռային ժամանակաշրջանում։

Այսինքն, ֆիզիկական անձինք 10 հազար դրամը չեն վճարի, եթե օգտվեն այդ արտոնությունը ստացած ավիաըներություններից



Նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը, ըստ նախագծի հեղինակների պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա դրությամբ մոտ 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտքագրվող օդի տուրքի ձեւավորված մակարդակի վրա բացասական ազդեցությունը կլինի ոչ նշանակալի, հնարավոր է նաեւ բացառվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձեւավորմանը եւ առկա շուկաների խթանմանը:



Ըստ գնահատումների եւ հաշվարկների, մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետական բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով, որոնք վերոնշյալ կարգավորման չկիրառման դեպքում չէին գեներացվի: Որպես հետեւություն՝ ներկա դրությամբ բոլոր ուղղություններով իրականացվող ավիափոխադրումների օդի տուրքի գործող կարգավորումը պահպանվում է:

Առաջարկվող արտոնությունը կիրառվելու է ոչ թե կոնկրետ ավիափոխադրողների համար, այլ միայն նոր ուղղություններով ավիափոխադրումների նկատմամբ: Որպես հետեւություն՝ նոր ուղղության դիտարկումը սկսվում է ցանկացած, շուկայում արդեն իսկ գործող, ինչպես նաեւ շուկա նոր մուտք գործել ցանկացող ավիափոխադրողի կողմից իրականացված առաջին թռիչքից: Նոր օդային փոխադրումների խթանման միակ խոչընդոտը բնականաբար օդի տուրքի առկայությունը չէ:



Դրանք ուղղակիորեն առնչվում են ամբողջ երկրի առջեւ ծառացած բազմաբնույթ խնդիրներին՝ աշխարհաքաղաքական հարցերից մինչեւ օդանավակայանային առանձին ծառայությունների սպասարկման սակագների եւ ընդհանուր առմամբ կոնցեսիոն պայմանագրի պայմանների փոփոխությանը:

Վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ ջանքեր ենք գործադրում ավիացիոն մասով  առկա կարեւորագույն խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Ավիափոխադրողների կողմից առաջարկվել են սուբսիդավորման տարբերակներ, որոնք կիրառվել եւ կիրառվում են տարբեր երկրներում, սակայն այլ երկրների բացասական փորձի ուսումնասիրության արդյունքում դրանք մեր կողմից ի սկզբանե մերժվել են? Որպես հետեւություն՝ համագործակցելով ավիացիոն ոլորտի հեղինակավոր միջազգային կառույցների, ավիափոխադրողների, փորձագետների հետ, պարզվել է, որ առաջ շարժվելու հիմնական պայմանը մեր կողմից առնվազն օդի տուրքի առաջարկվող կարգավորման իրականացումն է եւ օդանավակայանային սակագների նվազեցումը: Մնացած գործոնները/խնդիրները հնարավոր է կարգավորել հընթացս:



2.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ