Սկզբում կարծում էի, թե սկեսուրս տարօրինակ է, սակայն, երբ իմացա, թե ինչի համար է նա թեյի փաթեթը դնում զուգարանակոնքի մեջ, սկսեցի նույն կերպ վարվել





Լավ տանիտիրուհիները գիտեն, որ տան սանտեխնիկայի որակյալ մաքրման համար պարտադիր չէ գնել թանկարժեք քիմիական միջոցներ: Լվացարանը և զուգարանակոնքն անթերի սպիտակեցնելու համար կարելի է գործածել այս խորամանկ հնարքը:



Ամեն անգամ թեյ խմելուց հետո մի շտապեք դեն գցել օգտագործված փաթեթը. պարզվում է, որ այն կարող է տան մաքրությունն ավելի արդյունավետ դարձնել:



Խանութներում ներկայացված է միջոցների լայն ընտրանի, որոնց օգնությամբ կարելի է ազատվել կեղտի մնացորդներից և սանտեխնիկայի դեղնությունից:



Սակայն դրանք բոլորը պարունակում են քիմիական բաղադրիչներ, որոնք բացասական կերպով են ազդում մարդու մաշկի վրա, նաև քայաքայում են սանտեխնկայի էմալը: Թեյի փաթեթը հասանելի, միևնույն ժամանակ անվտանգ միջոց է, որը հեշտությամբ մաքրում է լվացարանն ու զուգարանակոնքը: Դրա հիմնական ֆունկցիան ջրից առաջացած դեղին հետքերի մաքրումն է:



Տվյալ միջոցն ուղղակի անփոխարինելի է այն շրջաններում, որտեղ օգտագործվում է կոշտ ջուր: Տհաճ հետքերից ազատվելու համար անհրաժեշտ է մի քանի խոնավ թեյի փաթեթ դնել կեղտոտ հատվածներում: Սպասելով 20 րոպե՝ անհրաժեշտ է հանել փաթեթներն ու մաքրել տվյալ հատվածը սպունգով կամ խոզանակով:




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ