ԲՈՒԺՎԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
Սիրեք գործով հագեցած կյանքը: Այն ուրախությամբ է լցված: Սիրում եմ ձեզ և հրամայում, որ ուրախ լինեք:
Այս գարնան պայծառությունից վերցրեք ուրախության ձեր բաժինը: Որքան հնարավոր է ավելի շատ դրսում եղեք:
Արևն ու Օդը իմ ապաքինող ուժերն են, ինչպես ներքին ուրախությունը, որ թունավորված ու ծանրացած արյունը փոխում ու դարձնում է առողջ ու կենսունակ:
Չմոռանաք, որ մարմնի, մտքի ու հոգու բժշկությունը ներսից է գալիս. Իմ Հոգու հետ ունեցած ձեր հոգու մտերիմ առնչությունից:
Աստծո կանչը
Ամենօրյա պատգամներ