ՑՆՑՈՂ․ Քիմ Քարդաշյանը Հայաստանում աշխատատեղեր է ստեղծելու․ մանրամասներ


   

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան․․․

«Հույս ունեմ գտնել ուղիներ, որոնցով կկարողանամ օգնել ընդլայնելու առևտուրը և ստեղծելու աշխատատեղեր»,-գրել է Քիմը՝ նշելով, որ խոսքը նաև մարմինը շտկող Skims ներքնազգեստի արտադրության ստեղծման մասին է․․․

Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան զարմանալի նորություններ է խոստանում, քանի որ, ինչպես աստղն է նշում, ունի մեծ ծրագրեր: Նա չի բացառել ապագայում Հայաստանում իր «SKIMS» ապրանքանիշի արտադրությամբ աշխատատեղեր բացելու հեռանկարը․․․

Քարդաշյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում՝ արձագանքելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի քննադատական գրառմանը այն մասին, որ Քիմը պատրաստվում է «SKIMS» ապրանքանիշի արտադրություն հիմնել Թուրքիայում․․․

Հանձնախումբը, շնորհակալություն հայտնելով Քարդաշյանին Հայոց ցեղասպանության ճանաչման և գլոբալ իրազեկության բարձրացման գործում առաջնորդության ջանքերի համար,

նկատել էր, որ նա ծրագրում է արտադրությունը հիմնել Թուրքիայում, ոչ թե Հայաստանում, որը հայտնի է իր արհեստագործությամբ և ծառայություններով․․․

«Շնորհակալություն ձեր մտահոգությունների և աջակցության համար: Երբ ես երազում էի ունենալ իմ սեփական ընկերությունը, ես ցանկանում էի, որ ամեն կտորը պատրաստվի հնարավոր ամենալավ եղանակով, ամենալավ մատերիալից, սկսած նախագծման փուլից մինչև ստեղծում, փորձարկում, նորարարություն և մատուցում»,- նշել է Քարդաշյանը․․․

Նրա խոսքով՝ չի ցանկանում, որ անցյալի իրադարձությունները հիմք հանդիսանան որևէ մեկի կամ որևէ ազգի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար: Քարդաշյանն ընդգծել է, որ հանձնառու է մնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջմղման ջանքերին․․․

«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ես կայցելեմ Հայաստան և հույս ունեմ գտնել ուղիներ՝ ավելացնելու առևտրաշրջանառությունը և լիահույս եմ ստեղծել աշխատատեղեր հայաստանցիների համար, որը կարող է ապագայում ներառել նաև «SKIMS»-ի արտադրությունը․․․

Ես այս ուղղությամբ տքնաջան աշխատել եմ և հույս ունեմ, որ Հայաստան իմ այցելությունը կբերի զարմանալի նորություններ, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ»,-նշել է Քարդաշյանը․․․

SKIMS-ը Քիմ Քարդաշյանի հիմնադրած նոր՝ լուծումներ առաջադրող ուղղությունն է ներքնաշորերի արտադրության մեջ. դրանք, ամբողջովին և ձիգ ընդգրկելով մարմինը, տալով հատուկ ձև, անթերիության տպավորություն են ստեղծում․․․

Քիմ Քարդաշյանը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ․․․

Armenian-American TV star Kim Kardashian announced on her Twitter page that she will visit Armenia within the next two weeks.

“I hope to find ways in which I can help expand trade and create jobs,” Kim wrote, noting that it is also about creating body-skimming lingerie production;

Kim Kardashian’s visit to Armenia promises surprising news, as the star points out that she has big plans. He did not rule out the prospect of creating jobs for his SKIMS brand in Armenia in the future;

Kardashian posted this on her Twitter microblog, responding to a critical note by the US Cause’s Hay Dat committee that Kim was preparing to launch a SKIMS brand in Turkey;




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ