Վովայի Վերջը Տվին. Նիկոլը Հենց Նոր Սկսեց Գաղտնի Օպերացիան ՇՈԿԱՅԻՆ Է


   

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի այն եզակի պաշտոնյաներից է, ով դեռ ԽՍՀՄ տարիներց սկսած առանց ընդհատումների աշխատել է ուժային կառույցներում:

Սկսած 1982 թվականից Գասպարյանը ծառայել է Ներքին գործերի նախարարությունում, Զինվորական դատախազությունում, Ռազմական ոստիկանությունում, Պաշտպանության նախարարությունում ու ոստիկանությունում: Գասպարյանը հասարակությանը հայտնի չէ որպես գործարար, սակայն, ըստ երևույթի, ոստիկանապետը ունի բավականին բարձր կողմնակի եկամտներ։

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ձեռքի ժամացույցը, օրինակ, հանրահայտ «Jaquet Droz» բրենդի «Numerus Clausus 88» մոդելն է, որի գինը 8700 ԱՄՆ դոլար է:
Այս ժամացույցից արտադրվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 88 օրինակ:
Հանրային ծառայությունների մասին օրենքի 34 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի

համաձայն,պետական բարձրաստիճան պաշտոնյայի ցանկացած գույք, որը գերազանցում է 8.000.000 ՀՀ դրամը, համարվում է թանկարժեք և ենթակա է հայտարարագրման: Հետևապես, ՀՀ ոստիկանության պետի թանկարժեք ժամացույցը ենթակա չէ պարտադիր հայտարարագրման և առկա չէ Վլադիմիր Գասպարյանի հայտարարագրում:

Սակայն ինչպե՞ս է միայն պետական պաշտոններ զբաղեցրած Գասպարյանը, որը տարեկան 7.000.000 դրամ եկամուտ ունի, իրեն ավելի քան 4.000.000 դրամ արժողությամբ ձեռքի ժամացույց թույլ տալիս՝ հայտնի չէ։

Հնարավոր է, ժամը ոստիկանապետը կրում է 2011 թվականից (երբ նշանակվեց իր այժմյան պաշտոնին), քանի որ հենց այդ տարի նա, ըստ հայտարարագրերի, ստացել է 4 միլիոն դրամանոց նվեր:

Զավեշտալի զուգադիպությամբ, նույն 2011 թվականին Վլադիմիր Գասպարյանը գնել է 56 և 10 միլիոն դրամ արժողությամբ 2 MERCEDES-BENZ G500 («Գելենտվագեն») ավտոմեքենաներ, որնոց գինն ավել է, քան նախորդող 20 տարիների համար իր ողջ աշխատավարձը:




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ