Ընդամենը 10 րոպե և կազատվեք կոշտուկներից, սա փորձված բաղադրատոմս է





Կոշտուկները  չափազանց ակտիվ կյանքի, անհարմար կոշիկների արդյունք են:

Ամենից հաճախ կոշտուկներ առաջանում են  ոտնաթաթերի մատներին կամ բարձիկին:  Պետք է միշտ հոգ տանել ոտքերի մասին, խնամել, այլապես կոշիկ հագնելը, երկար ժամանակ ոտքի վրա մնալը տառապանքի կվերածվի:

Այս բաղարատոմսի միջոցով հնարավոր է ազատվել  կոշտուկներից  շատ արագ և բավականին արդյունավետ:

Ի դեպ, վիճակագրությամբ պարզ է դարձել, որ կանանց մոտ կոշտուկներն ավելի  հաճախ են հանդիպում քան տղամարդկանց:

Վաննա պատրաստելու համար անհրաժեշտ է՝

  • 3 թեյի գդալ սոդա
  • 1 ճաշի գալ  քերած տնտեսական օճառ:

Այս ամենը  լուծել 1 լ տաք ջրում, եթե  դուք վերցրել եք մեծ տարա ապա մեծացրեք  բաղադրիչների  համամասնությունը:

Ոտքերը թողնել այդ լուծույթում  30-40 րոպե:

Դիմակ

6 հաբ ասպիրինը մանրացնել, վրան ավելացնել 1 ճաշի գալ ջուր և  1 թեյի գդալ  կիտրոնի հյութ,  խառնել, ստացվում է մածուկ: Քսել  ախտահարված  հատվածի վրա, ոտքերը փաթաթել   պոլիէթիլենային  թաղանթով և  հագնել տաք գուլպա: Թողել 10 րոպե այնուհետև լվանալ և ոտքերին կրեմ քսել:

Գործողությունը կրկնել  շաբաթական 2 անգամ:

https://blog.tribuna.am/2019/11/09/%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a8-10-%d6%80%d5%b8%d5%ba%d5%a5-%d6%87-%d5%af%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%be%d5%a5%d6%84-%d5%af%d5%b8%d5%b7%d5%bf%d5%b8%d6%82%d5%af%d5%b6%d5%a5%d6%80-4/




Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին