Կծիկը բացվում է․ ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերը





Օրերս CivilNet-ը լրագրողական հետաքննության արդյունքում աղմկահարույց մանրամասներ էր պարզել Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի վերաբերյալ: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է հետաքննության հեղինակ՝ լրագրող Մկրտիչ Կարապետյանին և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանին:

Հետաքննող լրագրողի խոսքով՝ ընկերությւոններից մեկի 6 տոկոսի սեփականատեր է դարձել «Ջազվե»-ի աշխատակից. «Եթե Հայաստանում կան մարդիկ, որ հավատում են, որ «Ջազվե»-ի աշխատակիցը կարող է Հայաստանի թիվ մեկ ընկերության սեփականատեր դառնալ՝ բան չկա ասելու»:

Նա հավելեց նաև, որ բաժնետերերից մեկն աշխատում է «Եևան մոլ»-ում՝ որպես փոխտնօրեն, և մյուսը Գյումրիում գրանցված Սուրեն Ածիկյանն է. «Նրանք, ըստ հայտնի փաստերի, համարվում են Միքայել Մինասյանի շրջապատի անդամներ: 2018-ին նրանց բաժնեմասն անցել է կիպրական մի ընկերության, որի սեփականատերը մի շվեյցարացի է: Սակայն մեծ է հավանականությունը, որ այդ մարդը ֆիկտիվ անձ է, ով զբաղված է իրավաբանական ընկերություններ իր վրա գրանցելով, դրանցում տնօրեն կամ բաժնետեր հանդես գալով, այսինքն՝ իրական սեփականատերը չէ»:

Միքայել Նահապետյանը կարծում է, որ այն, ինչ կատարել են լրագրողները, կարճ ժամանակում պետք է դառնա պետական պարտավորություն. «Այս կծիկի մինչև վերջ բացվելը շատ կարևոր կլինի՝ հասկանալու համար, թե որոնք են եղել կայացված որոշումների հավանական շարժառիթները»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

https://www.1in.am/2651880.html




Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին