Կեցցեք ․ԶՐՈՒՅՑ ՕՃԱՌԱՍԵՐ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ․Անպայման նայել և տարածել․





ԶՐՈՒՅՑ ՕՃԱՌԱՍԵՐ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ
Ես քեզ շատ էի հարգում, Վազգեն, երբ դու 1988-ի այն փառահեղ շարժման մեջ էիր, երբ «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորն էիր: Հարգում ու գնահատում էի խելոք, չափավոր մոտեցումներդ, պահը ճշմարիտ ըմբռնողիդ, դասախոսիդ պահվածքը:

Երբ դու վարչապետ դարձար, մի տեսակ փոխվեցիր: Ի՞նչ եղավ քեզ հետ. ամբիցիանե՞րդ ավելացան, քի՞չ էր քեզ համար Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետը լինելը, ու դու նախագահ դառնալու հավակնություններ ունեիր: Դրա համա՞ր մի բան չեղավ քո վարչապետությունը, որին քո կուսակից Վանոն «Քուչի կառավարություն» պիտակավորեց:

Վանո՞ն էր մի քիչ չափն անցնում, թե՞ դու, իրոք, բանի պետք չէիր որպես վարչապետ և հրաժարական տվեցիր:
Նախկին կուսակիցներդ քեզ չէին ուզում նեղացնել և պաշտպանության նախարար կարգեցին: Երկրում ֆիդայական շարժումն արդեն ձևավորվել-կանոնավոր բանակ էր դարձել, և կարծես թե մեծ դժվարություններ չպիտի ունենայիր այդ պաշտոնում: Բայց այդտեղ էլ մի տեսակ սրտովդ չեղավ:
Եվ դու դարձար ԱԲԻԺՆԻԿ: Քո ամբիցիաների արդյունք՝ հիմնեցիր առանձին մի կուսակցություն՝ ԱԺՄ: Շա՜տ էիր ձգտում նախագահ դառնալ…

«Եթե 20 րոպե անց դուրս չգամ, մտեք Ազգային ժողով»,-Այսպես հայտարարեցիր դու նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող քո համակիրներին: Դու, այսպես ասած, «վարի տվիր» քո համակիրներին՝ չնկատելով, որ ԱԺ դարպասի ճաղերը նախապես սղոցած էին, ու դրանք պիտի հեշտությամբ բացվեին, և քո համակիրները օդ կրակողների վախից ցրվեցին:

Աբովյան փողոցում դու քո ԱԺՄ գրասենյակն ունեիր, պատշգամբին էլ եռագույն դրոշ էիր կախել, բայց այդ եռագույնը քեզ համար պարզապես շիրմա էր:
Դու ուրախացար, ո՜նց հրճվեցիր, երբ Լևոնի պարտությունն եկավ ընտրակեղծիքներով, էն կարիճ ռոբ կոչվածի 10 տարի Հայաստանում ապրած-չապրած լինելու կեղծ փաստաթղթով, որ այդ ռոբի հավատարիմ սեռժի թելադրանքով իր համակուրսեցի, Օվիրի ղեկավար Ալվինան էր թխել:
Ո՜նց հրճվեցիր, երբ Լևոնի պարտությունն եկավ ընտրակեղծիքներով, որը կնքվեց ՍԴ նախագահ էն խուճուճ գագոյի կնիքով:

Դու շտապեցիր կարիճ ռոբի գիրկը նետվել՝ 2009 թ. Մարտից ՀՀ Հանրային խորհրդի նախագահ դառնալով: Պարզվեց, որ այդ անհեթեթ կառույցը ստեղծվել էր քո ծառայություններին որպես պատասխան:
…Ու փոխվեցի՜ր, ո՜նց փոխվեցիր, Վազգեն: Էն նախկին՝ 1988-ի շարժման օրերի Մանուկյանից փշրանքներ մնացին ընդամենը: Եվ այդ փշրանքները կրող Վազգենը հանկարծ դառնում է էն պաշտոնապաշտ հրայր թովմասյանի պաշտպանը, հայտարարելով. «…Հրայր Թովմասյանն այժմ պայքարում է Սահմանադրական դատարանն անկախ պահելու համար… Ուրեմն՝ այդ մարդը կոռուպցիոներ չէ, մաքուր է: Ինքը հիմա պայքարում է ՍԴ-ն անկախ պահելու համար»:

Է՜հ, Վազգեն, Վազգեն, այդ աստիճանի գնահատել օճա՞ռը, որ նախ էն մարդատյաց ռոբի և ապա սև կարդինալ սեռժի հետ հարաբերվելիս շա՜տ պետք եկավ քեզ:
Ասում ես՝ «Պատմությունը պետք է ուսումնասիրել և դասեր քաղել… անցումային արդարադատությունը շատ վտանգավոր և կործանարար կլինի Հայաստանի համար»:

Այո, պատմությունից դասեր քաղել պետք է, Վազգեն, բայց դա առաջին հերթին քե՛զ է պետք, քո նման քամելյոնին, որը չի ուզում տեսնել Նոր Հայաստանի վերածնունդը, Նոր Հայաստանի՝ արտաքին քաղաքական հարցերում ամուր պահվածքն ու պայմաններ թելադրողի դերը: Թե տեսնեիր, հերթական ախմախությունդ չէիր ասի. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը»:
Հիմա դու ինչո՞վ տարբերվեցիր էշարմազանովից:

Եվ վերջինը, Վազգեն: Նիկոլ Փաշինյանը քեզ վերընտրեց այդ հասարակական խորհրդի նախագահի պաշտոնին, որ մինչ այդ իրենից ոչինչ չներկացրած այդ կառույցը վերջապես աշխատի Նոր պայմաններին համահունչ՝ նորովի: Փաշինյանը մի քիչ էլ գնահատեց քո վաղ անցյալը, ՔՈ ՎԱ՛Ղ ԱՆՑՅԱԼԸ: Բայց դու այնքան ես խճճվել օճառա-փրփուր-գնդիկների մեջ, որ քո հետդարձի այդ հրավերից բան չհասկացար, ավելի շուտ չցանկացա՛ր հասկանալ: Ու դրանից է, որ դու զարտուղի ճանապարհով շարունակում ես պաշտպանել քրեական հանցագործ էն կարիճ ռոբին:
Շատ եմ ափսոսում ու խղճում եմ քեզ, Վազգեն:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

http://barevblog.com/%d5%af%d5%a5%d6%81%d6%81%d5%a5%d6%84-%e2%80%a4%d5%a6%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d6%81-%d6%85%d5%b3%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bd%d5%a5%d6%80-%d5%be%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a5%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82/




Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին