Опубликовано видео переноса тел сирийских наемников

Опубликовано видео переноса тел сирийских наемников
Փորձագետի խոսքով, գիշերը 55 մարդու դիակ է տեղափոխվել Սիրիա:
Սիրիայի հարցով ամերիկացի փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովը, որն արդեն մի քանի օր է հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքին, Twitter-ում տեսանյութ է տեղադրել, որում պատկերված է Ադրբեջանի ռազմաճակատում սպանված սիրիացու դիակի տեղափոխումը:
«Մուհամեդ Խալեդ ա-Շահնի մարմինը Ադրբեջանից բերվել է Խիվար Քիլիս անցակետ, որը Թուրքիան կապում է Սիրիայի հյուսիսային իր կողմից վերահսկվող գոտիների հետ: Մուհամեդը Ադրբեջանում սպանված 55 սիրիացիներից մեկն է, որոնց դիերն անցած գիշեր տեղափոխվել են Սիրիա, հաղորդել է ականատեսը»,- գրում է փորձագետը:
Տեսանյութը չենք հրապարակում, քանի որ այն կարող է ցնցել որոշ ընթերցողների: Ցանկության դեպքում այն հնարավոր է դիտել Էլիզաբեթ Ցուրկովի Twitter-ում:
Փորձագետի խոսքով, Մուհամեդը նախկինում կռվել է Ասադի ռեժիմի դեմ Ահրար ալ-Շամի շարքերում ալ-Նուման քաղաքում: 2020թ.-ին այս քաղաքն անցել է սիրիական բանակի վերահսկողության տակ:
The body of Muhammad Khaled a-Shahna arrived from Azerbaijan to the Hiwar Kilis crossing connecting Turkey to zones under its control in northern Syria. He is one of 55 corpses of Syrians killed in Azerbaijan that were handed over last night according to a witness of the handover pic.twitter.com/dHlzTJljkn
— Elizabeth Tsurkov (@Elizrael) October 4, 2020