Հայտնի է դարձել՝ ինչու է Պետերբուրգում երեխան դաժանաբար սպանել մորը


   



Մանրամասներ են հրապարակվել այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած դաժան մայրասպանության դեպքից: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, 12-ամյա տղան նախ եռման ջուր է լցրել մոր վրա, ապա մկրատով, շամփուրով բազմիցս խոցել նրան:

Հարևանուհին լրատվամիջոցներին պատմել է, որ ընտանիքը աչքի է ընկել վատ վարքով: Հայրն ու մայրը մշտապես հարբել են, ինչի պատճառով լարված են եղել հատկապես մոր և երկվորյակ որդիների հարաբերությունները:




Հոր հետ հարաբերություններն ավելի ջերմ են եղել, հենց նա է նրանց տարել տարբեր դպրոցներ, քանի որ տղաներից մեկը լսողության խնդիր ունի, մյուսը՝ տեսողության:

Ըստ հարևանի՝ բնակարանից մշտապես բղավոցի, վեճի ձայներ են լսվել: Մի անգամ էլ ծնողները քիչ է մնացել հրկիզեն շենքը: Նրանք ծխելիս են եղել անկողնում և չեն նկատել, որ հրդեհ է բռնկվել: Հարևաններն են նրանց արթնացրել ու մարել կրակը:

https://mamul.am/am/news/163847