Մեղրով տորթ՛՛ 10 րոպեում ծույլ կանանց համար





Ձեր համար բերել եմ պարզ մեղրով թխվածքի բաղադրատոմս: Տորթը ստացվում է վառ մեղրի համով, բայց ի տարբերություն դասականի, այն չի պահանջում մի քանի շերտեր: «Ծույլ» մեղրով տորթը պատրաստվում է արագ, այն փափուկ է և համեղ : Խմորը հունցվում է ընդամենը 5 րոպեի ընթացքում:

Ապրանքներ.

Հավկիթը — 2 հատ:

Շաքարավազը — 3 ճ/գ

Մեղրը(հեղուկ) — 3 ճ/գ

Խմորի սոդան — 1 թ/գ

Ալյուրը — 1,5-2 բաժակ

Կրեմի համար.

Թթվասերը `24% ճարպ պարունակությամբ` 600 գ

Շաքարը — 0,5 բաժակ

Ինչպես պատրաստել մեղրով տորթը թթվասերով.

սկսենք խմորը պատրաստելու պրոցեսը: Խառնել ձվերը, շաքարը, հեղուկ մեղրը մինչև միասեռ դառնալը:

ավելացրեք սոդա մաղած ալյուրի մեջ:

Շաղախել խմոր:

Խմորը տարածել մագաղաթով ծածկված ձուլվածքի մեջ , թողնել թխվի 180 աստճան ջեռոցի մեջ 15-20 ր:

Մինչ մեղրի տորթը թխվում է, մենք պատրաստում ենք կրեմը `խփել թթվասերը և շաքարավազը:

Մեղրով տորքի շերտը թողնել թող սառչի, միքիչ տաք վիճակում բաժանել 3 մասի:

Կրեմով պատում ենք կտրտված շերտերը և նրանց կողքերը:

Պատրաստի տորթը պատել կրեմով և փշրանքներով և թողնել ներծծվի առնվազն 2-3 ժամ:

Ծույլ» մեղրով տորթը փափուկ է և ներծծված:

Թթվասերով մեղրով տորթը պատրաստ է:

Հաճելի թեյի երեկո:




Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին