Կործանու՞մ, թե՞ փրկություն. հայտնիները պատմում են, թե ինչպիսին կլիներ երկրի վիճակը, եթե Փաշինյանը մի պաշտոն էլ իրենց տար


   

ArenaNews.am կայքը շարունակում է իր ավանդական շարքն՝ այս անգամ հայտնիներից հետաքրքրվելով, թե ինչպիսի՞ն կլիներ Հայաստանի վիճակը, եթե նոր կառավարությունը մի պաշտոն էլ իրենց տար:

Ակրոբատ, կրկեսի արտիստուհի, պարուհի Թինա Քեյ

-Ինչպիսի՞ն կլիներ երկրի վիճակը, եթե նոր կառավարությունը մի պաշտոն էլ Ձեզ վստահեր:

-Միանշանակ վատ կլիներ, քանի որ իմ տեղը բեմում է, և ես իմ գործը շատ բարձր մակարդակով եմ անում:

Մոդել Սյուզաննա Սեդրակյան

–Ձեզ քաղաքականության մեջ պատկերացնում ե՞ք:

–Հիմա նույնիսկ շենքի պահակն է իրեն պատկերացնում քաղաքականության մեջ:

Դերասանուհի Թամարա Պետրոսյանը

-Ինչպիսի՞ն կլիներ երկրի վիճակը, եթե նոր կառավարությունը մի պաշտոն էլ Ձեզ վստահեր:

-Ըմմ… հիմա կասեի՝ չեմ ուզում դեռ, բայց հետո` չգիտեմ:

Դերասան Նորայր Եղյան

-Ո՞ր նախարարությունը կղեկավարեիք:

– Տարօրինակ է, բայց կրթության, այսօր մեր բուհական համակարգը դարձել է չգիտեմ ինչ:

Դերասան, հումորիստ Գրիգ

-Ինչպիսի՞ն կլիներ երկրի վիճակը, եթե նոր կառավարությունը մի պաշտոն էլ Ձեզ վստահեր:

-Նույնը կլիներ:

դերասանուհի Նարինե Ոսկանյան

-Եթե լինեիք ԱԱԾ աշխատակից, ու՞մ կգնայիք «այցելության»:

-Բռնելու համա՞ր…Սերժին երևի:

DJ Վակցինա

–Ինչպիսի՞ն կլիներ երկրի վիճակը, եթե նոր կառավարությունը մի պաշտոն էլ Ձեզ վստահեր:

-Կարծում եմ՝ ավելի պրոգրեսիվ և իրազեկ:

դերասանուհի Զառա Սահակյան

–Ինչպիսին կլիներ երկրի վիճակը, եթե նոր Կառավարությունը մի պաշտոն էլ Ձեզ վստահեր:

-Շատ վատ:

Դերասանուհի Անահիտ Մութաֆյան

–Ինչպիսի՞ն կլիներ երկրի վիճակը, եթե նոր կառավարությունը մի պաշտոն էլ Ձեզ վստահեր:

-Կառավարությունում կլիներ միակ ադեկվատ ու բանիմաց մարդը:

Դերասանուհի Օլյա Հակոբյան

-Ինչպիսի՞ն կլիներ երկրի վիճակը, եթե նոր կառավարությունը մի պաշտոն էլ Ձեզ վստահեր:

-Դե իրականում, եթե համապատասխան պաշտոն հանձնեին շատ լավ կլիներ, ինչ խոսք:

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը

-Ինչպիսի՞ն կլիներ երկրի վիճակը, եթե նոր կառավարությունը մի պաշտոն էլ Ձեզ վստահեր:

– Բիզնես կենտրոն կդառնար և տուրիստական լավագույն երկիրը:




ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ