Ողորմիր ինձ, Ով Աստված🙏 Ողորմիր ինձ, որովհետեւ Քեզ ապավինեցի🙏





Նախանձը ծիծաղելի բան է, մի փոքր խելք է անհրաժեշտ, որպեսզի մարդը հաղթահարի նախանձը: Ուշադիր եղի՛ր, երբեք թույլ չտաս, որ նախանձի կիրքը քեզ իշխի, քանի որ այն ամենամեծ ու ամենավտանգավոր կրքերից մեկն է:
Հնարավոր չէ, որ մարդը միաժամանակ ունենա և՛ սեր և՛ նախանձ. եթե նույնիսկ մի փոքր էլ սեր ունենա, իր սերը մաքուր չի լինի, որովհետև իր սիրո մեջ իր անձն է: Նախանձը կեղտոտում է սերն ու բարությունը, այն կուլ է տալիս քո ամբողջ հոգեկան և մարմնական ուժերը, որոնք կարող էիր զոհաբերել Աստծուն: Եթե վանես քեզնից նախանձդ՝ աղոթդ էլ ուժ կունենա և լսելի կլինի Աստծուն:

Հայր Պիմեն

Տե՛ր, այնտեղ ուր հուսահատությունն է, թույլ տուր ինձ հույս սփռել, այնտեղ, ուր տխրությունն է, տույլ տուր ինձ բերկրանք բերել: Թո՛ւյլ տուր մխիթարել առավել, քան մխիթարված լինել: Հասկանալ առավելքան հասկացված լինել: Սիրել առավել քան սիրված լինել. սիրել ինչպես Դո’ւ ես սիրում, որովհետև տալը ստանալ է, որովհետև ներելով է, որ ներվում ենք և աշխարհի համար մահանալով է, որ ծնվում ենք Հավիտենական կյանքում…

Երբ կանգնում ենք անդունդի եզրին ու ներքև նայում, գլխապտույտ ենք զգում ու վախենում, չնայած որ խորությունը կարող է մի քանի հարյուր մետր լինել: Իսկ երբ նայում ենք երկնքին, և մեր աչքերը շատ ավելի մեծ հեռավորություններ են կտրում, բնավ էլ չենք վախենում: Ինչո՞ւ: Որովհետև չենք կարող վայր ընկնել: Երբ վերևԱստծուն ենք նայում, զգում ենք, որ ապահով ենք Նրա հետ, և որ բնավ վտանգ չկա: Բայց երբ մեր դեմքը շրջում ենք Նրանից, լցվում ենք տագնապով չլինի՞ թե ցած ընկնենք իրականությունից և ջարդուփշուր լինենք:

Հատվածը՝ «Սադհուի իմաստությունը» գրքից

Envy is a funny thing, it takes a little bit of wisdom to overcome envy. Be careful, never let jealous passion rule you, as it is one of the greatest and most dangerous passions.
It is impossible for man to have both love and envy at the same time. even if he has a little love, his love will not be pure because he is in his love. Jealousy pollutes love and goodness; it consumes all your mental and bodily powers that you could sacrifice to God. If you put away your envy, your prayer will also have strength and will be heard by God.

Father Pimen

Lord, where there is despair, let me shed hope, where sadness, let me bring joy. Allow yourself to be comforted rather than comforted. Understand more than you understand. Love more than be loved. to love as You love, because giving is received, because it is forgiving that we are forgiven, and dying for the world, that we are born into Eternal Life…

As we stand at the edge of the abyss and look down, we feel dizzy and afraid, though the depth may be several hundred meters. And when we look up to the sky and our eyes go far, we are not scared at all. Why? Because we can’t fall. When we look up to God above, we feel that we are safe with Him and that there is no danger at all. But when we turn our face to Him, we are filled with anxiety whether or not we fall into reality and be crushed.

Excerpt from the book “The Wisdom of Sadhu”




Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին