ՏԵՍԱՆՅՈՒԹ։ «Ձեր գործն անմահ է». նոր երգ՝ նվիրված բոլոր բուժաշխատողներին


   





SARS-CoV-2, ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս, 1-ին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ։

2020 թվականի հունվարի քսանին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։ Հունվարի 22-ին վիրուսի բռնկման կապակցությամբ տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեի արտահերթ նիստը:

Հայաստանում տիրող իրավիճակը ևս արտակարգ է։ Չնայած այդ ամենին՝ պետությունը հոգում է վարակվածների բոլոր կարիքները, իսկ բժիշկները ջանք ու եռանդ չեն խնայում այդ մարդկանց ապաքինելու համար։

Սոցիալական ցանցերում մարդիկ ամեն օր բժիշկներին և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին շնորհակալական խոսքեր են հնչեցնում, ինչին նրանք իսկապես արժանի են։

Նոր երգ՝ նվիրված բոլոր բուժաշխատողներին՝ «Ձեր գործն անմահ է»: Երգը կատարում է Ագաբեգ Սիմոնյանը, խոսքերի հեղինակ՝ Յուրի Ավագյան, Տիգրան Ազիզյան: Նկարահանեց Ռուբեն Բանուչյանը:

Տեսանյութը կարող եք դիտել ստորև․․․

Ձեր գործն անմահ է

Նոր երգ՝ նվիրված բոլոր բուժաշխատողներին․ «Ձեր գործն անմահ է» Կատարող՝ Agabeg SimonyanԽոսքեր՝ Yuri Avagyan, Tigran AzizyanՆկարահանեց՝ Ռուբեն Բանուչյան

Опубликовано Restart Times Четверг, 19 марта 2020 г.