«Որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել». Արթուր Ղազինյան



ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու համար արևմուքը կարող է ոչինչ չանել, Ռուսաստանն այդ ուղղությամբ անում է բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Advertising

Այստեղ սխալվել հնարավոր չէ, հատկապես եթե խոսքը գնում է այնպիսի փորձառու և բանիմաց դիվանագետի մասին, ինչպիսին Լավրովն է:

Կարող էր ոչինչ չասել, կարող էր այլ կերպ ներկայացնել, բայց որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել, ինչը հակասում է հայ-ռուսական դարավոր բարեկամության ոգուն, երկկողմ և բազմակողմ բազմաթիվ պայմանագրերին, ռազմավարական դաշնակցության սկզբունքներին ու հիմունքներին:

Advertising

Մենակ դեռ չեմ հասկանում, թե ինչի համար: Չէ, հասկանում եմ, բայց չեմ կարողանում հավատալ»: