Ինչպե՞ս ունենալ աղջիկ կամ տղա երեխա



Գոյություն ունեն տարատեսակ մեթոդներ, որոնց օգնությամբ երեխա ունենալ պատրաստվող ծնողները պլանավորում են իրենց ապագա երեխայի սեռը: Ամենատարածված մեթոդը, որի կիրառմանն ամենաշատն են դիմում, արյան երիտասարդության տեսությունն է, որի համաձայն՝ տղամարդկանց արյունը թարմանում է 4, կանանցը՝ 3 տարին մեկ անգամ:

Advertising

Բեղմնավորման ժամանակ կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, տղամարդունը՝ 4-ի: Ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա էլ կծնվի: Այսինքն՝ ծնողներից ում արյունը ավելի “թարմ” է բեղմնավորման պահին, այդ սեռի երեխա էլ ծնվում է:

Սակայն այս մեթոդը որոշակի բացառություններ է սահմանում. եթե եղել են արյան լուրջ կորուստներ՝ ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, փոխներարկում, ապա արյան թարմությունը պետք է հաշվել ոչ թե երեխայի հոր կամ մոր ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից:

Advertising

Տարածված է նաև այն մեթոդը, ըստ որի, զույգերը պետք է սեռական հարաբերություն ունենան կնոջ ձվազատման որոշակի օրերի: Համարվում է, որ եթե բեղմնավորումը կատարվում է ձվազատումից անմիջապես առաջ, կամ անմիջապես հետո, ապա տղա երեխա ծնվելու հավանականությունը մեծ է:

Այս տեսության հիմքն այն է, որ Y քրոմոսոմները ձվազատման ժամանակ ձվաբջջին հասնելու ավելի մեծ հավանականություն են ստանում: Իսկ եթե սեռական ակտը կատարվում է ձվազատումից մի քանի օր առաջ կամ մի քանի օր հետո, ապա X քրոմոսոմն ավելի մեծ շանսեր ունի հասնելու ձվաբջջին, բեղմնավորելով աղջիկ երեխա:

Գոյություն ունեն նաև հատուկ դիետաներ, որոնց հետևելով՝ զույգերը կարող են իրենց նախընտրած սեռի երեխան ունենալ: Ըստ այդ մեթոդի՝ կնոջ սննդակարգում քաղցր մթերքների գերակշռության դեպքում՝ շաքար, մեղր, հավանականությունը մեծ է, որ բեղմնավորվելիք երեխան կլինի իգական սեռի:

Իսկ եթե կինն ավելի շատ աղի, թթու, միս ու ընդեղեն օգտագործի, մեծ է արական սեռի երեխա բեղմնավորելու հավանականությունը: Պլանավորման այս եղանակը հիմնված է կնոջ օրգանիզմում սննդարար որոշ նյութերի առկայության ու բացակայության վրա:

Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս հետևել այս սննդակարգին, քանի որ պարզ չէ, թե որոշ օգտակար նյութերի բացակայությունը օրգանիզմում ինչպես կանդրադառնա ապագա երեխայի առողջության վրա: Նշված մեթոդներից բացի կան նաև չինական և ճապոնական աղյուսակներ, որոնց հաշվարկների հիմքում կնոջ տարիքն է և ամիսը, որի ժամանակ պետք է տեղի ունենա բեղմնավորումը:

Օրինակ, եթե կինը 24 տարեկան է, ծննդյան ամիսը հուլիսն է, իսկ բեղմնավորման նախատեսված ամիսը սեպտեմբերը, այս բոլոր թվերը անհրաժեշտ է գումարել՝ (24+7+9): Զույգ թիվ ստանալու դեպքում, այս մեթոդի համաձայն, աղջիկ կծնվի, կենտ թիվ ստանալու դեպքում՝ տղա: Երեխայի սեռը պարզելու առումով կան նաև մի շարք տարօրինակ մեթոդներ, որոնցից մեկն էլ կոյուղու խողովակները խցանումներից մաքրելու համար նախատեսված նյութն է՝ Drano Crystals-ը:

16 շաբաթականից սկսած, երեխայի սեռը կարելի է պարզել այդ նյութի օգնությամբ: Ըստ այդմ՝ նշված նյութը հավասար չափաբաժնով պետք է խառնել կնոջ առավոտյան մեզի հետ: Եթե հեղուկը ռեակցիայից հետո ստանա թափանցիկ, բաց կապույտ կամ բաց կանաչ երանգ, նշանակում է՝ աղջիկ է ծնվելու: Եթե հեղուկը սև, շագանակագույն կամ էլ մուգ կապույտ դառնա, ուրեմն տղա է ծնվելու: