Տեսածիցս ուշքի գալու համար բավականին երկար ժամանակ կպահանջվի». Վահան Թումասյան (տեսանյութ)



«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Ծայրահեղ աղքատության դեմքը կամ պարզապես ճակատագրի դաժան հարված…

Advertising

Այսօր տեսածիցս ուշքի գալու համար հաստատ բավականին երկար ժամանակ կպահանջվի… ամեն օր տասնյակ աղքատ ընտանիքների եմ հանդիպում, սակայն երբեմն ընտանիքներ են հանդիպում, որ անզոր եմ զգում որևէ ձևով նրանց հանելու ծայրահեղ թշվառությունից:

Շնորհակալ եմ Ախուրյան համայնքի սոցաշխակիցներին, նրանց ուղեկցությամբ փորձեցինք գյուղերից մեկում բնակվող մի ընտանիքի վառելափայտ և սննդամթերք տրամադրելով մի փոքր տանելի դարձնել նրանց վիճակը…

Advertising

անկողնային ծանր, մահամերձ հիվանդ մայրը՝ իր մանկուց հաշմանդամ երկու երեխաների հետ…»: