Տեսեք`ինչ գերշքեղ տանն են ապրում Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը. ՏԵՍԱՆՅՈւԹ



Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը ինստագրամյան ամենագեղեցիկ զույգերից են։

Advertising

Նրանց ընտանեկան ցանկացած հրապարակում ներդաշնակ է և լավ մտածված։

Վերջերս Աննան հաճախ է հրապարակում լուսանկարներ իրենց տնից: Հետևելով այդ լուսանկարներին`ակնհայտ է դառնում, որ Աննան և Դավիթը ունեն գերշքեղ տուն: Արդյոք տունը զույգի սեփականությունն է, թե ոչ, պարզ չէ, սակայն դրա շքեղության հարցում կասկած չկա:

Advertising

Նշենք, որ Աննան հաճախ նաև ինստագրամյան սթորիների միջոցով կապ է պահում իր հետևորդների հետ պատասխանելով նրանց հարցերին։

Մեկ անգամ երգչուհուն հարցրել էին թե նա ինչ չի սիրում Աննան բավական անկեղծ պատասխան էր տվել. Երբ հղի կանայք մերկանում են ի ցույց դնելով իրենց որովայնը։

«Ինչ խոսք հղի կանայք ամենագեղեցիկն են, սակայն դա ինձ համար ամոթալի է։ Նա նաև պատասխանել է այն հարցին թե ինչ չի սիրում մարդկանց մեջ. կարճ ասած կենդանիներին ավելի շատ եմ սիրում»,- գրել էր Աննան։

Դեռ տարիներ առաջ Աննան հասարակությանն առավել հայտնի դարձավ նաև որպես դերասանուհի: Նա նկարահանվում էր «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսուհիներից մեկի։

Նշենք, որ Աննա և Դավիթ  զույգն ամուսնացել է 2018 թվականին: Նրանք դուստր ունեն՝ Կարինան: Ներկայումս ամուսիններն ավելի շատ բիզնես գործունեություն են ծավալում։