Հրդեհ՝ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում․ մեքենաներ են այրվել (լուսանկար)



Արտակարգ դեպք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում․ ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է հեռվից․ հրշեջների ու պարեկների օպերատիվության շնորհիվ կանխվել է կրակի տարածումը 2 տասնյակ ավտոմեքենաների ուղղությամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Advertising

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում (պարկովկա) ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Advertising

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները առանց խոչընդոտի աշխատեն։ Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Պարզվել է որ վառվել է Mercedes ML մակնիշի ավտոմեքենան մասամբ և նրա մոտ կայանված Toyota մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն ԳրիգորյանիԾանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

https://shamshyan.com