Սևակ Ամրոյանի կինը ցույց է տվել, թե ինչպես է երեկ գիշերն անցկացրել Սևակի հետ



Հայկական երգարվեստի բավական սիրված երգիչներինց մեկը՝ Սևակ Ամրոյանն ասես իր կնոջ հետ միասին մինչ այժմ չի դադարում հայտնվել իր հետևորդների ուշադրության կենտրոնում։

Advertising

Երեկ երեկոյան նա ցույց է տվել, թե ինչպես են ինքն ու Սևակն անցկացրել իրենց երեկոն:

Նշենք, որ Քրիստինան բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է հարց ու պատասխաններ անցկացնում: Ինչպես եւ սպասելի է, հարցերի մեծ մասը Սեւակի մասին են լինում: Վերջերս հետեւորդները հետաքրքրվում էին, թե ինչպիսի տպավորություն էր թողել Սեւակն իր վրա, երբ հանդիպել էին առաջին անգամ: Քրիստինան հետեւյալ պատասխանն էր տվել. «Էս հարցը բարձր կարդացի: Սեւակն ասում ա պատասխանի, ես էլ կկարդամ, չգիտեմ:

Advertising

Առաջին անգամ չունեի տպավորություն, քանի որ ինքն իրան ահավոր գաղտնի էր պահում: Խոսում էր, բայց մի տեսակ загадочный ու էդ իրան ավելի հետաքրքիր էր դարձնում»: Քրիստինան նաեւ խոսել էր այն մասին, որ առաջին անգամ հանդիպել է Սեւակին 13 տարի առաջ: «Ինչքան էլ՝ տարօրինակ է, մենք ծանոթացել ենք մեր տանը՝ գիշերվա 03:00-ին»: Ըստ Քրիստինայի՝ սկսել են շփվել ոչ այդ շրջանում, այլ բավական ուշ:

Քրիստինան նաեւ չէր խուսափել եւ խոսել էր հղիության մասին: Հարցին՝ արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որոնց համաձայն՝ ինքը հղի է, Քրիստինան պատասխանել էր հետեւյալ ձեւով. «Վայ էդ կայքերը»:

Հավելենք, որ Քրիստինան գրեթե միշտ ուղեկցում է ամուսնուն՝ նրա հետ մեկնելով հյուրախաղերի: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին: Երգիչը կնոջը երգ էր նվիրել հարսանեկան խնջույքի ընթացքում՝ հուզելով նրան:Երգը ներկայացնում է զույգի սիրո պատմությունը:Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:

Սակայն իր հարցազրույցներից մեկում Սևակը խոսել էր ապագա կնոջ մասին՝ նշելով, որ նա իր էներգետիկայով է գրավել իրեն: Այն հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի Սևակ Ամրոյանի կինը, երգիչը պատասխանել է.«Մարդ պետք է ունենա բնավորություն, ազնվություն, հետաքրքրություն, ներսի փայլ: Ամենաշատը էներգիան պետք է քեզ հոգեհարազատ լինի»:Երգիչը խոստովանել էր, որ Քրիստինայի կողքին ինքն իրեն լիարժեք է զգում:Նա նշել էր նաև, որ հենց երգն է միացրել իրենց.

«Ինքը շատ սիրում է, որ ես երգում եմ: Ի սկզբանե մեզ միացրել է աշուղական, ժողովրդական երգի հանդեպ սերն ու այդ խոսակցությունները: Ինքնէլ ինչ-որ շրջան երգել է՝ զուտ դասնթացների տեսքով»:Սևակի խոսքով՝ ինքը ռոմանտիկ չէ, սակայն սիրում է ժամանակ առ ժամանակ անակնկալներ մատուցել սիրելիին: «Կարող է լինել շրջան, որ սիրելիս բողոքի, որ ինչ-որ բան չեմ անում, օրինակ ասի՝ ինձ վաղուց ծաղիկ չես նվիրել, բայց լինի շրջան, որ փորձեմ ին-որ անակնկալ անել: Ամեն դեպքում սիրում եմ անակնկալներ»: