«Ժամանակին, երբ հյուրախաղերով մեկնում էինք ՀՀ տարբեր գյուղեր, այնքան հիացմունքով էինք վերադառնում. միշտ ասում էինք՝ մեր գյուղի մշակի իմաստնությունը ոչ ոք չունի:
Համերգներից հետո լինում էինք նրանց տներում, զրուցում, տեսնում էինք՝ մեր գյուղացին ի՜նչ մեծ ներաշխարհ ունի, սխալ քայլեր երբեք չեն լինի: Այսօր ցավով պետք է ասեմ՝ չեմ հասկանում՝ այդ հրաշալի մարդկանց սերունդներն ի՞նչ եղան:
Երբեմն վիդեոկադրեր եմ դիտում մեր գյուղերից, սարսափ եմ ապրում, ուղղակի չեմ ճանաչում այդ մարդկանց, չեմ կարողանում շատ բանի հետ հաշտվել»,- Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որտե՞ղ ենք թերացել հարցին, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանն այսպես է պատասխանել:
«Չգիտեմ՝ որտեղ ենք թերացել, բայց թերացել ենք հաստատ»,- հավելել է նա: