Ֆրանսիայում ավելի քան 1 միլիոն մարդ է մասնակցել բողոքի ցույցին (տեսանյութ)



Ավելի քան 1 միլիոն մարդ է նախօրեին մասնակցել կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ցույցին:

Advertising

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը շաբաթներ առաջ ներկայացրել էր կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց նախագիծը:

Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից Ֆրանսիայի իշխանությունները կսկսեն բարձրացնել կենսաթոշակային տարիքը տարեկան երեք ամսով. այդպիսով մինչև 2030 թվականը այն կհասնի 64 տարեկանի։

Advertising

Ընթացիկ կենսաթոշակային տարիքը Ֆրանսիայում 62 տարեկանն է: