«Ադրբեջանցիներն անցնում են պլան Բ-ի». Նաիրա Կարապետյան



ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվրոպայի խորհրդում ընդունված է ԵԽԽՎ հիմնական պլենար օրակարգից բացի անցկացնել այլ քննարկումներ՝ side event:

Տեսեք, թե ինչպես են պատրաստվել արդբեջանցիները, մի ամբողջ ողբ են հորինել՝ Բերձորի միջանցքի իրենց փակ պահելու հիմնավորումը եվրոպացիներին հրամցնելու համար:

«Էկո» փուչիկի տակից չեն կարողանում դուրս գալ, քանի որ որևէ միջազգային դիտորդ չի գալիս Կաշեն՝ ուսումնասիրելու, հիմա անցնում են պլան Բ-ի:
Պլան Բ-ն եվրոպացիներին հաճոյացնելու համար խփում է նաև ռուսներին՝ միջանցքով հայերը ականներ են տանում, պիտի անցակետներ դնենք, ռուսները չեն ապահովում իրենց անվտանգությունը:


Ուզում եմ հավատալ, որ մեր պատվիրակությունն ու դիվանագետները կմասնակցեն այն միջոցառմանը և կհնչեցնեն իրականությունը»:

Հաստատ քեզ դուր կգա