«Տուն էի գալիս, շենքի դիմաց առաքիչի ուսապարկով մի տղա մոտեցավ. Անգլերեն հասցե էր հարցնում. Հետաքրքրվեցի․․․». Տարոն Չախոյանի գրառումը



ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Տուն էի գալիս, շենքի դիմաց առաքիչի ուսապարկով մի տղա մոտեցավ։ Անգլերեն հասցե էր հարցնում։
Հետաքրքրվեցի․․․

Պարզվեց իրանցի է, առաքիչ է աշխատում։


Ի դեպ սա առաջին դեպքը չէ, օտարերկրացիներին Հայաստանում աշխատելիս կարելի է նկատել տարբեր բնագավառներում՝ տրանսպորտի, առևտրի, կապի, շինարարության, սպասարկման ․․․

Ու քանի դեռ մեր հայրենակիցներից շատերը դժգոհում են, թե Հայաստանում գործ չկա՝ օտարերկրացիները Հայաստանում աշխատում են անգամ հայերեն չիմանալով։

Գործ միշտ էլ կա, կարևորը ցանկություն լինի աշխատելու։

Հաստատ քեզ դուր կգա