Դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանի կապող միակ ճանապարհը փակ է` գրեթե 1 ամիս։
Օրեր շարունակ ահազանգեր էին հնչում՝ Արցախում հումանիտար ճգնաժամն անխուսափելի է, իսկ այսօր այն արդեն իրողություն է։
Մթերային, միրգ-բանջարեղենի խանութներում, դեղատներում վաճառասեղանները, դարակները դատարկ են։ Արցախցին մթերքի ու դեղի օրեցեր ավելի զգացվող պահանջ ունի, բայց առաջարկող չկա։