Ով է խաբել և յուրացրել դերասանուհի Մարջան Ավետիսյանի գումարները



Պարզվում է սահմանադրական փոփոխությունների «մասնագիտական» հանձնաժողովի անդամ, Սպարապետի ոչ բարով եղբոր` նիկոլիզմի դուստր ձեռնարկություն հանդիսացող կուսակցության անդամ, և փաստաբանի արտոնագիր ունեցող ոմն Մասիս Մելքոնյան անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել դերասանուհի Մարջան Ավետիսյանի նկատմամբ, առերևույթ յուրացնելով նաև վերջինիս միջոցները:

Սրանք իհարկե տվյալներ են, որոնք համակողմանի ու լրիվ կպարզի նախաքննությն մարմինը (հույս ունեմ իհարկե):

Սակայն կան նաև արդեն իսկ ապացուցված հանգամանքներ, որոնք պետք է քննության առարկա դառնան համապատասխան մարմինների կողմից և Մասիս Մելքոնյանի համար առաջացնեն ոչ բարենպաստ իրավական հետևանքներ:


Օրինակ.

Մասիս Մելքոնյանը իբրև ստանձնելով Մարջան Ավետիսյանի պաշտպանությունը առաջ է քաշել փաստաբանի ծառայությունների վճարի հարց, այն դեպքում երբ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի 19.10.2019 թվականի թիվ 1-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.3-րդ կետի համաձայն` գործն ընդունելուց հետո, եթե այն կատարվելու է վճարովիհիմունքներով, ապա իրավական օգնություն ցույց տալու պայմանագիրը պետք է կնքվի հասարակգրավոր ձեւով փաստաբանական գրասենյակի կողմից:

Նշված պայմանագիրը պետք է կնքվիողջամիտ ժամկետում (հանձնարարությունը փաստացի ստանձնելու պահից երկու ամսվա ընթացքում), եթե գործի որոշ հանգամանքներ կամ ծառայության ծավալը ճշտելու անհրաժեշտություն կա:

Ըստ որումվճարովի հիմունքներով փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալպայմանագրում պետք է նախատեսվի

– հոնորարի չափը եւ վճարման կարգը.

– հանձնարարության բնույթը եւ ծավալը (ատյանը, փուլը եւ այլն) կամ այն որոշելու չափորոշիչները:

Մասիս Մելքոնյանը այսպես կոչված պաշտպանությունը ստանձնել է 27.07.2022 թվականին և մինչև օրս չկա կնքված որևէ պայմանագիր:

Հաշվի առնելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` դիմում եմ ՀՀ ՓՊ խորհրդին սույն հարցը քննության առարկա դարձնելու համար:

Լիդա Եղիազարյան