Մեկնարկեց ձմեռային զորակոչը



Երեկ Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկել է տարվա առաջին զորակոչը, որին ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ:

Advertising

Էջմիածնի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են՝ միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով և ծաղկեդրմամբ:

Օրհնության կարգ է կատարել թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար:

Advertising

Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան են մեկնել բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով: